News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հայաստանում դպրոցների կառավարման այսօրվա մեխանիզմը չի արդարացնում իրեն, խորհուրդները չեն կատարում այն դերը, որը պետք է կատարեին, դպրոցների տնօրենների ընտրության ձեւաչափը փոփոխության կարիք ունի: Այս մասին, այսօր՝ փետրվարի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը:

Նրա խոսքով, դրա հետ կապված ԿԳ նախարարությունը դրսից դրամաշնորհային աջակցություն է ուզել. «Աշխատել ենք, ամբողջ փաթեթը պատրաստ է, առաջիկայում կմտնենք կառավարություն: Երկու ուղղությամբ ենք աշխատել. առաջինը՝ որ խորհուրդներն աշխատեն մեկից ավելի դպրոցների համար, որ ասենք գյուղապետը հնարավորություն չունենա ուղիղ նշանակել խորհրդի անդամներ: Երկրորդ՝ արմատապես պիտի մեծանա դպրոցի տնօրենների անձնական պատասխանատվությունը եւ վերահսկելիությունը: Բացի այդ, տնօրենի ընտրության եղանակը պետք է փոխվի»:

Լեւոն Մկրտչյանը որպես մեխանիզմի թերություն նշեց այն փաստը, որ Հայաստանում ուսուցիչների համար պարտադիր ատեստացիոն մեխանիզմն է աշխատում, եւ չկա դեպք, որ որեւէ մեկը այդ ատեստացիան չանցնի. «100-տոկոսանոց արդյունք է, ինչն իր հետեւանքներն ունի»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ