News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իրանական Սպահան նահանգում վթարի ենթարկված Aseman Airlines ավիաընկերության ATR-72 ուղեւորատար ինքնաթիռը տեխնիկական անսարքություններ չի ունեցել: Այդ մասին հաղորդել է ընկերության աշխատակազմի վերապատրաստման եւ հավաքագրման վարչության պետ Բահադուր Աշաիրին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Իրանի քաղաքացիական ավիացիայի վարչությունը իրավունք ունի եզրակացություններ անել, քանի որ պատասխանատու է վթարի պատճառների պարզման համար», - մեջբերում է նրա խոսքերը Fars  գործակալությունը կիրակի օրը:

Հիշեցնենք, որ Aseman Airlines ավիաընկերության ATR օդանավը, որը Թեհրան-Յասուջ չվերթն էր կատարում, կիրակի առավոտյան տեղական ժամանակով 8-ին օդ էր բարձրացել եւ գրեթե 50 րոպե հետո անհետացել: Եղանակային վատ պայմաններում օդանավը մխրճվել է Դենա լեռնաշղթայի մեջ, երբ քիչ անց հասնելու էր վերջնակետին: Օդանավում եղել է 66 մարդ՝ 60 ուղեւոր, այդ թվում՝ մեկ երեխա ե անձնակազմի 6 անդամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ