News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ԱՊՀ երկրների հակաահաբեկչական կառույցների ղեկավարները կհավաքվեն մերձմոսկովյան Օդինցովո վայրում՝ փոխակերպվող համաշխարհային ահաբեկչական սպառնալիքի պայմաններում համատեղ աշխատանքի ուղղությունները համաձայնեցնելու համար։ Այս մասին հաղորդեել է ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի մամուլի բյուրոն։

Նախատեսվում է ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների, կանոնադրական մարմինների եւ ոլորտային համագործակցության մարմինների, միջազգային կազմակերպությունների եւ մի քանի ռուսական գերատեսչութունների ներկայացուցիչների պատվիրակությունների մասնակցությունը հանդիպմանը:

 «ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնը Մոսկվայի շրջանի Օդինցովոյում կանցկացնի ԱՊՀ անդամ երկրների հակաահաբեկչական ազգային կենտրոնների ղեկավարների XI հանդիպումը, որը կկրի «Ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում ԱՊՀ անդամ պետությունների իրավասու մարմինների համագործակցության ակտուալ ուղղությունները» խորագիրը»,-նշված է հաղորդագրության մեջ:

Օրակարգում կլինեն ժամանակակից փուլում ահաբեկչական սպառնալիքների գնահատումը։ Մասնավորապես, կքննարկվեն Սիրիա-Իրաքի գոտում գլոբալ ահաբեկչական վտանգի փոխակերպման պայմաններում իրավիճակի զարգացման կանխատեսումները, աշխարհի այլ տարածաշրջաններում միջազգային ահաբեկչական կազմակերպությունների շահերի հավանական գնահատականները, ԱՊՀ երկրների արտաքին սահմաններին ահաբեկչական հնարավոր դրսեւորումների ձեւերը:

Հատուկ ուշադրություն կդարձվի 2018 թվականին նախատեսվող հակաահաբեկչական զինավարժությունները ԱՊՀ տարածքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 8-ին Մոսկվայում
Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 7-ին...
Ադրբեջանի Գյանջա քաղաքը 2025 թվականին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը
Նախարարների նիստից հետո որոշում է կայացվել նաև կարգավիճակ տալ ԱՊՀ երկրների հիմնարար կազմակերպություններին ռազմական անվտանգության ապահովման խնդիրների հետազոտման...
Հայաստանն ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդին ներկայացված կլինի փոխնախարարի մակարդակով. Բելառուսի ԱԳՆ
Մենք ակնկալում ենք...
ԱՊՀ երկրների ԳՇ պետերը Մոսկվայում քննարկել են ԱԹՍ-ին հակազդելու քայլերը
Քննարկվել են նաև համատեղ (միավորված) ռազմական համակարգերի զարգացման ներկա և ապագա մարտահրավերները...
ՀՀ եւ Տաջիկստանի զինվորականները մասնակցում են ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբների պետերի նիստին
Նիստի ընթացքում Վալերի Գերասիմովը գործընկերներին տեղեկացրել է փոփոխությունների մասին...
ՌԴ-ի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 5,8%-ով. Օվերչուկ
Արտահանումը կազմել է 5,1 տրիլիոն ռուբլի, իսկ ներմուծումը` 3,7 տրիլիոն ռուբլի․․․
Ամենաշատ