News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի Հայդերաբադ քաղաքում ընթացող ՏՏ համաշխարհային համաժողովի («WCIT 2018»-ը) շրջանակներում հայկական պատվիրակությունը` ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արման Խաչատրյանի եւ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) ղեկավար կազմի գլխավորությամբ մասնակցել է կարեւոր մի քանի պաշտոնական եւ գործարար հանդիպումների:

ՀՀ տրանսպորտի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես, համաժողովի ընթացքում տեղի է ունեցել նախարարական կլոր սեղան-քննարկում, որի ընթացքում ներկայացվել են ՏՀՏ ոլորտում ՀՀ ձեռքբերումներն ու նվաճումները, ինչպես նաեւ` գործարար եւ ներդրումային գրավչությունը: Քննարկվել են երկրների միջեւ ազգային թվային օրակարգերի ներդրման գործում փորձի եւ գիտելիքի ակտիվ փոխանակման եւ առաջադեմ տեխնոլոգիաների ներդրման շուրջ համագործակցության հնարավորությունները:

Արման Խաչատրյանը երկկողմանի ձեւաչափով հանդիպել է նաեւ Հնդկաստանի Իրավունքի, արդարադատության եւ ՏՏ նախարար Ռավի Պրասադի, Բանգլադեշի ՏՏ նախարար Զունաիդ Պալակի, Հնդկաստանի Տելանգանա նահանգի ՏՏ նախարար Տարակա Ռաոյի, Շվեդիայի Կրթության եւ գիտության պետական քարտուղար Կարին Ռոդինգի եւ «Ադոբ» ընկերության նախագահ եւ գործադիր տնօրեն Շանտանու Նարեյնայի հետ: Վերջիններիս փոխանցվել է հրավեր՝ այցելելու 2019 թ.-ին Հայաստանում նախատեսված ՏՏ համաշխարհային համաժողովին: Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել դեպի Հայաստան գործարար այցերի կազմակերպման շուրջ:

ՏՏ համաշխարհային համաժողովի («WCIT 2018»-ը) շրջանակներում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն արժանացել է ՏՏ համաշխարհային համաժողովի ՏՀՏ ոլորտի բարձր՝ «Թվային դարի խորհուրդը իրագործելու համար» մրցանակին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ