News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների մասին հայտարարության վերաբերյալ միջազգային հանրության համապատասխան արձագանքի բացակայությունը խրախուսել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին կրկին հանդես գալ ուժի կիրառման սպառնալիքով:

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների մասին հայտարարությունից հետո միջազգային հանրության համապատասխան արձագանքի բացակայությունը խրախուսել է Հասանովին կրկին հանդես գալ ուժի կիրառման սպառնալիքով»,- գրել է Տիգրան բալայանը Twitter-ի իր էջում

Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը փետրվարի 9-ին «Ենի Ազրեբայջան» կուսակցության համագումարում հայտարարել էր, որ իրենք «վերադառնալու են» իրենց պատմական տարածքներ, այդ թվում Երեւան: Այս առնչությամբ, Մյունխենի անվտանգության համաժողովում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր հետեւյալը. «Նախագահ Ալիեւը ոչ ավել, ոչ պակաս տարածքային նկրտումներ է հայտարարում Հայաստանի մայրաքաղաք Երեւանի հանդեպ՝ անվանելով այն պատմական ադրբեջանական տարածք: Զառանցանք է, իհարկե, բայց Եվրոպայի լռության պայմաններում այդպիսի անհեթեթությունները կարող են ունենալ շատ լուրջ հետեւանքներ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ