News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերջին տեղն է զբաղեցրել ամենահաջողակ ամերիկյան առաջնորդների վարկանիշում, սակայն նա դեռ առնվազն երեք տարի ունի իրավիճակը կարգավորելու համար: Այս մասին նշվում է Հյուստոնի համալսարանի քաղաքագետ Բրենդտոն Րոթինգհաուզի եւ Այդահո նահանգի համալսարանի քաղաքագետ Ջասթին Վոնի՝ երկուշաբթի օրը The New York Times թերթում հրապարակված հոդվածում, փոխանցում «ՏԱՍՍ»-ը:

Հետազոտողները Քաղաքագետների ամերիկյան ասոցացիայի 320 մասնակցին առաջարկել են գնահատել ամերիկյան ղեկավարների հաջողակությունը 0-ից 100 միավորներով: Արդյունքում, պատասխաններ են ստացվել 170 մասնագետներից: Նրանք Թրամփին նախնական 12 միավոր են դրել, եւ այդպիսով ԱՄՆ նախագահը հայտնվեց վերջին տեղում՝ 15 միավոր ստացած Ջեյմս Բյուքենենի վարկանիշից մեկ աստիճան բարձր, իսկ նրանից առաջ Ուիլյամ Հենրի Հարրիսոնն է` 19 միավորով:

Ինչպես նշում են հրապարակումների հեղինակները, Թրամփն առնվազն երեք տարի ունի իրավիճակը շտկելու համար: «Նախնական վարկանիշի համաձայն՝ Թրամփն ամենացածր տեղում է, սակայն տասնյակ նախագահներ իրենց ժամկետների սկզբում թույլ արդյունքներ են ցուցադրել եւ հետագայում շտկել են իրավիճակը՝ հանրային ճանաչում ձեռքբերելով»,- նշել են ուսումնասիրության հեղինակները՝ հավելելով, որ Դոնալդ Թրամփի նախագահությունը կարող է փոխել նախագահական ժառանգության ընկալումը, իսկ «նրա եզակի մոտեցումը շարունակում է զարմացնել»:

Վարկանիշում առաջին հինգ դիրքերը զբաղեցրել են Աբրահամ Լինքոլնը (95 միավոր), Ջորջ Վաշինգտոնը (93), Ֆրանկլին Ռուզվելտը (89), Թեոդոր Ռուզվելտը (81) եւ Թոմաս Ջեֆերսոնը (80): Բարաք Օբաման ութերորդ տեղում է (71 միավոր), Ջորջ Բուշ-կրտսերը՝ 30-րդ (40), Բիլ Քլինթոնը` 13-րդ (64):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ