News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Երկրում սահմանադրական ճգնաժամի եւ ԱԺ-ի կողմից նախագահի ընտրության անհնարինության մասին խոսակցությունները վառ երեւակայության արդյունք են։ Այս մասին փետրվարի 20-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։

Պարզաբանելով նախագահական ընտրությունների հարցը՝ նախարարը նշել է, որ գործընթացը կարգավորվում է Սահմանադրության 125-րդ հոդվածով  (Հանրապետության նախագահի ընտրության կարգը), որն ուժի մեջ կմտնի ապրիլի 9-ին։ «Անցումային դրույթներում նպատակ կար, որ նախագահն ընտրվի Աժ կողմից, բայց ոչ ամբողջությամբ 125-րդ հոդվածով սահմանված մեխանիզմով,այլ փոքր-ինչ այլ։ Մենք այդպիսով փոփոխված 125-րդ հոդվածին կյանք ենք տվել 211-րդ հոդվածով, ուստի ավելորդ է խոսել սահմանադրական ճգնաժամի մասին»,-հայտարարել է նախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ