News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Օրերս Թեհրանում կազմակերպվել էր իրանահայ ճարտարապետ Վարուժան Առաքելյանի մեծարման երեկոն, որին մասնակցել են ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը, Իրանի հայկական համայնքի, մասնագիտական շրջանակների ներկայացուցիչներ:

Քաղաքաշինության պետական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանից մեկնած պատվիրակության կազմում է եղել նաեւ ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի խորհրդական Արմեն Մինասյանը:

Ճարտարապետ Վ. Առաքելյանը մեծ ներդրում ունի Իրանի տարածքի հայկական հուշարձանների առանձնապես` Ս. Թադե, Ս. Ստեփանոս վանքերի եւ Ծործորի Ս. Աստվածածին եկեղեցու ճանաչման ու վերականգնման գործում: Երեկոյի ընթացքում ներկայացվել է ճարտարապետի գործունեության մասին պատմող Հաիաքածոյ ճրտպ. Վարուժան Առաքելեանի աշխատութիւններից գիրքը:

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի հրամանով ճարտարապետ Վ. Առաքելյանը պարգեւատրվել է Կոմիտեի Մոմիկ ճարտարապետ ոսկե մեդալով (http://minurban.am/lows/files/10Hraman%20(2).pdf), որը նրան է հանձնել Կոմիտեի նախագահի խորհրդական Արմեն Մինասյանը:

Տպել
Ամենաշատ