News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


2015թ. հուլիսին Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի եւ Երեւանի քաղաքապետարանի միջեւ ստորագրվել է վարկային պայմանագիր, որով  բանկը տրամադրում է 8 միլիոն եվրոյի վարկ (քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մասնավոր ընկերությանը) Նուբարաշենի կողքին նոր աղբավայր կառուցելու համար: Այս մասին հայտարարություն է տարածել Հայկական բնապահպանական ճակատը:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Լրացուցիչ 8 միլիոն եվրո վարկ տրամադրում է նաեւ Եվրոպական ներդրումային բանկը եւ եւս 8 միլիոն եվրո էլ տրամադրվում է ԵՄ Հարեւանության ներդրումային գործիքի կողմից գրանտի տեսքով: Նպատակն է` Նուբարաշենի չկարգավորվող աղբատեղին «տեխնիկական եւ բնապահպանական անթույլատրելի ստանդարտներից վերածել նոր սանիտարական աղբավայրի, որը կհամապատասխանի ԵՄ ստանդարտներին»: Սակայն ԵՄ ստանդարտներից կարեւորը, այն է՝ աղբի տեսակավորում եւ վերամշակում, նոր աղբավայրում չի նախատեսվում: Սա նշված է ծրագրի նկարագրությունում:

Ավելին, ծրագրի բնապահպանական եւ սոցիալական ազդեցության գնահատականնուսումնասիրելիս պարզ է դառնում, որ նոր աղբավայրը կառուցվելու է անտառային հողերի վրա, որտեղ դեռեւս 2006-2008 թ.-ներին «Անտառների վերականգնման եւ զարգացման հիմնադրամի» ֆինանսավորմամբ իրականացվել է պոմպակայանի եւ ոռոգման ցանցի վերակառուցման, ցանկապատման եւ անտառպուրակի հիմնադրման աշխատանքներ:

Տնկվել են ծառեր, որոնք սակայն չորացել են (15%-ն է միայն հաջողել): Սակայն ներկայումս տարածքը պետք է մաքրվի եւ ծառայի որպես աղբավայր: Ընդ որում, աղբավայրը կառուցվելու է 29 հեկտար տարածքում 28 տարվա շահագործման նպատակով: Այսինքն 28 տարի անց հավանաբար կարիք կլինի լրացուցիչ 30 հեկտար եւ լրացուցիչ վարկեր փնտրելու՝ նոր աղբավայր կառուցելու համար, եթե իհարկե աղբի տեսակավորում եւ վերամշակում այդպես էլ չիրականացվի:

Դե իսկ եվրոպական կառույցներն էլ, առավել կանաչ եւ կայուն ծրագիր ֆինանսավորելու փոխարեն, գումարներ են ներդնում նման անարդյունավետ կառավարում ունեցող երկրում: Ծրագրի մանրամասներից պատմում է իրավապաշտպան-բնապահպան Սոֆյա Մանուկյանը: Իսկ առավել մանրամասն այս թեմայով կարող եք կարդալ մեր նախորդ հոդվածներում (այստեղայստեղայստեղայստեղ):

Տպել
Ամենաշատ