News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի արդարադատության նախարարությունն ակտիվորեն քաղաքացիների հետ հաղորդակցման եւ նրանց իրազեկման էլեկտրոնային համակարգեր է ներդնում:

Ինչպես փետրվարի 20-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, մեծ ուշադրություն է դարձվում նորարարություններին: «Հայաստանում ինտերնետի օգտագործման մակարդակը շատ բարձր է: Սա թույլ է տալիս մեզ ժամանակակից էլեկտրոնային հաղորդակցության միջոցներ ներդնել եւ կիրառել»,- նշեց Դավիթ Հարությունյանը:

Դրանցից մեկը 85 00 թեժ գիծն է եւ https://e-hotline.am/, որը թույլ է տալիս անմիջական կապ հաստատել նախարարության հետ: «Կոռուպցիան ծաղկում է այնտեղ, որտեղ մարդիկ տեղեկացված չեն: Մենք փորձում ենք բարձրացնել իրազեկությունը, եւ տվյալների մեծ մասը մարդիկ կարող են գտնել մեր կայքում: Նայեք ինքներդ եւ կասեք, եթե կայքում թերություններ գտնեք», - առաջարկեց Դավիթ Հարությունյանը:

իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքը՝ WWW.E-DRAFT.AM : Գործաչկվել է 2017 թվականի սկզբից: Մեկ մասում այն շուրջ 100 հազար մարդ է այցելում: Հարցումների միասնական էլեկտրոնային էլեկտրոնային հարթակը՝ WWW.E-REQUEST.AM: Այն դեռ փորձնական փուլում է գտնվում: Նախատեսված է բոլոր նախարարությունների համար: Մշակվել է փաստաթղթերի վավերացման Էլեկտրոնային համակարգ՝ https://www.e-apostille.am/am/: Յուրաքանչյուր վավերացում իր կոդն է ստանում, որի միջոցով կարելի է համոզվել՝ փաստաթուղթը տրամադրվել է, թե ոչ: Այս մեթոդ կիրառվում է երեք երկրներում, սակայն մեր փորձը ակտիվորեն փոխառում են, նշել է նախարարը:

Մոդեռնիզացվում է Էլեկտրոնային նոտարական համակարգը: Հիմքեր են ստեղծեվլ դատարաններ էլեկտրոնային տարբերակով դիմելու, հայցերի եւ փաստաթղթերի ուղարկման համար: Էլեկտրոնային հաղորդակցման են անցնում Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը եւ Պետռեգիստրը: Նախարարը նաեւ նշել է օպերատորների օգնությամբ քաղաքացիների՝ պետական հաստատություններին մոտեցումը («Հայփոստ»-ին եւ հիմնականում բանկերեին): Այժմ 120 նման օպերատորները 67 տեսակի ծառայություններ են ներկայացնում, եւ դրանք մեծ պահանջարկ ունեն:

Խոսելով միջազգային համագործակցության մասին, մասնավորապես՝ ԵԱՏՄ-ի հետ՝ Դավիթ Հարությունյանը նշել է, որ տարվա ընթացքում այս ուղղությամբ փաստաթղթերը կրկնապատկվել են, ինչն անուղղակիորեն խոսում է տնտեսական ակտիվության աճի մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ