News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ծառուկյան» դաշինքի պատգամավորները հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում են ընտրական օրենսգրքից հանել տարացքային ցուցակներով ընտրակարգը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 21-ին, Հայաստանի ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ նշեց օրինագծի հեղինակներից Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով, ցավոք այս հարցում իշխանության հետ կոնսենսուս չկայացավ, որովհետեւ իրենց հայտարարությունից անմիջապես հետո ՀՀԿ-ի պատասխանատուները հայտարարեցին, որ այդ առաջարկն իրենց համար անընդունելի է. «Կան հնարավորություն, որ ՀՅԴ-ի հետ հնարավոր կլինի հասնել կոնսենսուսի, որովհետեւ նրանք եւս գտնում են, որ այս ընտրակարգն անընդունելի է, բայց դաշնակցական գործընկերների մարտավարությունը՝ սպասել այնքան, մինչեւ կհամոզեն իրենց ՀՀԿ-ական գործընկերներին, մեզ համար ընդունելի չի, որովհետեւ դրա համար կարող է պահանջվել եւս 125 տարի, իսկ մենք կարծում ենք, որ այս ընտրակարգը օր առաջ պետք է փոխվի»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Նա նկատեց, որ ցանկացած ընտրակարգ ընդունելի է, եթե դրանք օրինականության սահմաններում են անցկացվում, չենյ կեղծվում. «Միգուցե այլ երկրում գործող ընտրակարգը կարող էր աշխատել եւ կարող էր լինել ընկալելի, բայց մենք արդյունքում տեսանք, որ աշխատեց փող+վարկանիշ բանաձեւը, ուստի այս ընտրակարգը պետք է փոխվի, պետք է անցնել պարզ համամասնական ընտրակարգի»:

Հանձնաժողովի անդամ, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն էլ իր խոսքում նշեց, որ այս օրենսգիրքը ընդունվել է լայն կոնսենսուսով, որին կողմ է եղել նաեւ ԲՀԿ-ն: «Մեծ քաղաքական կոնսենսուսով կայացված որոշումը չենք կարող միանգամից փոխել, դրա համար պետք են նորից քննարկումներ, դեբատներ: Դրա համար ես առաջարկելու եմ հանձնաժողովին տալ բացասական եզրակացություն»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ