News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում բարձրագույն կրթական ոլորտը տարեկան ստանում է այնքան ֆինանսավորում, որքան ասենք ամերիկյան առաջավոր բուհերից մեկի ֆակուլտետը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 21-ին, Ազգային ժողովում «Բարձրագույն կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները»  թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ԿԳ նախարար լեւոն Մկրտչյանը:

Նրա խոսքով, նոր օրինագիծը դոգմատիկ փաստաթուղթ չէ, այն հնարավոր է ենթարկվի փոփոխությունների, բայց մինչեւ այդ հարկավոր է քննարկել՝ անհրաժե՞շտ է բարձրագույն կրթության մասին օրենք ունենալ, ինչպիսի՞ խնդիրներ պետք է լուծի այս օրենքը:

«Եթե այս օրենքով փորձելու ենք հասարակությանը համոզել, որ բարձրագույն կրթության ոլորտում եղած բոլոր հիմնախնդիրները այս օրենքով լուծվելու են, դա, բնականաբար, ճանապարհ չէ: Օրենքը նախ չպետք է խոչընդոտի զարգացմանը: Հայաստանում չպետք է խոչընդոտվի որեւէ առողջ նախաձեռնություն, որեւէ զարգացման միտում ունեցող ծրագիր այն պատճառաբանությամբ, որ օրենքը թույլ չի տալիս: Օրենքը պետք է կանաչ լույս բացի մեր երկրի առջեւ կանգնած լուրջ ճանապարհ անցնելուն»,- ասաց նախարարը:

Նա ընդգծեց, որ Հայաստանի բնակչության 51 տոկոսը ներգրավված է բարձրագույն կրթական համակարգում, ինչը մեր երկրի համար նորմալ է, Հայաստանը այս առումով եվրոպական սսանդղակի ներքեւի հատվածում է:

«Հայաստանում բարձրագույն կրթական ոլորտը տարեկան ստանում է այնքան ֆինանսավորում, որքան ասենք ամերիկյան առաջավոր բուհերից մեկի ֆակուլտետը: Այս պայմաններում մեր համակարգը կարողանում է կատարել իր առջեւ դրված խնդիրը եւ պահպանել կրթական համակարգի հիմնական ուղենիշները: Խնդիրն այն է, որ աշխարհում արագ փոփոխություններ են ընթանում եւ ամենամեծ մարտահրավերը դնում են բարձրագույն կրթության եւ գիտության հատվածի վրա: Այն մասնագիտությունները, որոնք այսօր դասավանդվում են, 4-5 տարի հետո կարող են գոյություն չունենալ:

Մենք այս օրենքի նախագծով ոչ միայն պետք է պայմաններ ստեղծենք այսօրվա համակարգի զարգացման համար, այլ նայենք առնվազն չորս-հինգ տարվա կտրվածքով՝ հասկանալով, որ այս օրենքը իրավունք չունի խոչնդոտելու սրընթաց զարգացումներին, որոնք կլինեն նաեւ Հայաստանում»,- ընդգծեց Լեւոն Մկրտչյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ