News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Անելիք բանկի» իրավաբան, 32-ամյա Հովհաննես Աթանյանի սպանության գործով Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրում այսօր` փետրվարի 21-ին, հետազոտվեցին գործով իրեղեն ապացույցները: Իրեղեն ապացույցներ են ճանաչվել սպանված Հովհաննես Աթանյանի դիակից հանված թվով 6 փամփուշտ, Հովհաննես Աթանյանի հագուստը, սկավառակները, որտեղ առկա են դեպքի օրը «Փարկինգ սիթիի» տեսագրող սարքերի կողմից ֆիքսված տեսագրությունները: Դատարանը չկարողացավ հետազոտել սկավառակները տեխնիկական խնդիրների պատճառով եւ դրանց հետազոտումը թողեց հաջորդ դատական նիստին:

Ամբաստանյալ Մկրտիչ Պողոսյանի շահերի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը հայտարարեց, որ դիակի հագուստի առգրավման ժամանակ որպես ընթերակա նշված է Արսեն Դավոյանը, որը չի հայտնաբերվել: Պաշտպանի պնդմամբ, հրազենը նույնպես առգրավվել է առանց ընթերակայի:

Նշենք, որ այսօր դատական նիստին չէր ներկայացել գործով վկա Էդվարդ Սահակյանը եւ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը:

Դատական նիստը հետաձգվեց մինչեւ մարտի 6-ը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի Վարդանանց փողոցում 2015թ. նոյեմբերի 24-ին ժամը 20:30-ի սահմանում կրակոցներ էին հնչել, ինչի հետեւանքով տեղում մահացել էր «Անելիք բանկի» իրավաբան Հովհաննես Աթանյանը, պարզվել էր, որ սպանության մեջ կասկածվում է Մկրտիչ Պողոսյանը, որը նոյեմբերի 25-ին հայտնաբերվել եւ կալանավորվել էր: Նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ (Սպանությունը):

Սպանված Հովհաննեսի աները՝ Սամվել Գրիգորյանը, պատմել էր, որ մի քանի տարի առաջ Մկրտիչ Պողոսյանը ֆինանսական խնդիրների պատճառով գրավադրել է իրեն պատկանող հյուրանոցը, իսկ երբ չի կարողացել մարել պարտքը, «Անելիք» բանկը, որի իրավաբանն էր Հովհաննես Աթանյանը, վաճառքի է հանել հյուրանոցը:

Իսկ Մկրտիչ Պողոսյանի կինը` տիկին Կարինեն, մեզ հետ զրույցում նշել էր, որ իր ընտանիքին բանկը թալանել է եւ հենց այդ պատճառով է, որ ամուսինը գնացել է նման քայլի: Տիկին Կարինեի խոսքով՝ իրենց պատկանող «Անգելինա» ռեստորանի գույքի վաճառք է արվել անօրինական ձեւով. «Հարյուր միլիոնի ապրանքի վաճառք են արել անօրինական ձեւով` հիպոթեքով ու բանկն ու իրենք գրավի առարկա են սարքել 80 անուն շարժական գույք»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ