News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բրիտանացի անհատ կոլեկցիոներն աճուրդում 800 հազար դոլարով վաճառել է նախկինում 20 դոլարով գնած հին թեյնիկը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Independent-ը:

Ինչպես նշում է պարբերականը, բրիտանացին գնել էր թեյնիկը 2016 թվականին՝ առանց կափարիչի եւ կոտրված բռնակով: Ենթադրվում էր, որ թեյնիկը ստեղծվել է 1766-1800 թվականնեին Միդլսեքս կոմսությունում: Սակայն մոտ 30 տարի կերամիկայի ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետի մոտ կասկածներ էին առաջացել թեյնիկի ծագման կապակցությամբ: Նա ցույց էր տվել կերամիկական թեյնիկը Woolley and Wallis աճուրդի փորձագետին, ով հայտնել էր, որ այն պատրաստվել է 1763 թվականին Հարավային Կալիֆորնիայից Անգլիա տեղափոխված կավագործ Ջոն Բարթլեմի կողմից:

Բարթլեմի աշխատանքները շուկայում եզակի երեւույթներ են: Նախկինում հայտնի էր վարպետի պատրաստած ընդամենը 6 առարկայի մասին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ