News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում 2017թ. փետրվարի 14-ին մթերային խանութում տեղի ունեցած պայթյունի գործը դատարանում է: NEWS.am-ի հետ զրույցում գործով տուժող խանութի սեփականատեր Գագիկ Ալոյանը նշեց, որ այս գործով մեղադրանք է առաջադրվել «Գազպրոմ Արմենիայի» 3 աշխատակցի, գործն ուղարկվել է  Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որը նախագահում է դատավոր Գոռ Շահբազյանը: Գագիկ Ալոյանի խոսքով, արդեն երկու դատական նիստ չի կայացել՝ ամբաստանյալների բացակայության պատճառով. 3 ամբաստանյալները կալանքի տակ չեն գտնվում, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Հաջորդ դատական նիստը նշանակվել է փետրվարի 14-ին:

Այս գործով մեղադրանք է առաջադրվել  Շիրազ Խաչատրյանին, Սերգեյ Սարկիսովին եւ Մուշեղ խաչատրյանին:

 Շիրազ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Կոտայք ԳԳՄ-ի գլխավոր ճարտարագետ, տնօրենի տեղակալ Սերգեյ Սարկիսովի դրդմամբ, Ռոբերտ Բարեղամյանի եւ Շիրազ Խաչատրյանի հետ համատեղ կեղծել է Լեռնանիստ գյուղի միջին եւ ցածր ճնշման ստորգետնյա գազատար խողովակների անձնագրերը: Շիրազ Խաչատրյանը, 2014 թվականի մայիս ամսից հանդիսանալով Կոտայք ԳԳՄ-ի արտադրական անձնակազմում որպես վարպետ չունենալով թույլտվություն, Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի ստորգետնյա ցածր ճնշման գազատար խողովակները ստուգելու, փորձարկելու եւ ախտորոշելու վերաբերյալ կեղծ ապացույցներ ստեղծելու, հետագայում Կոտայք ԳԳՄ-ի գլխավոր ճարտարագետ, տնօրենի տեղակալ Սերգեյ Սարկիսովի կողմից օգտագործելու, ինչպես գազի արտահոսքից 2017 թվականի փետրվարի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով խանութի փլուզման եւ դրա արդյունքում անզգուշությամբ Սարգիս Ալոյանի, Տաթեւ Սարգսյանի առողջությանը վնաս պատճառելու, Ալմիդա Մեսրոպյանին եւ Անուշ Սարգսյանին մահ պատճառելու առումով հնարավոր քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով, Սերգեյ Սարկիսովի դրդչությամբ, որպես պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ կատարող, 2017 թվականի մարտ ամսին, չպարզված օրը, Կոտայք ԳԳՄ-ի շահագործատեխնիկական բաժնի աշխատասենյակում, Կոտայք ԳԳՄ-ի շահագործատեխնիկական բաժնի նախկին առաջատար ճարտարագետ Ռոբերտ Բարեղամյանի կողմից այդ պահին իր եւ Սերգեյ Սարկիսովի ներկայությամբ կազմված եւ նրա կողմից ստորագրված պատասխանատվությունից ազատող պաշտոնական այլ փաստատաթուղթ համարվող, պլանային-պրոֆիլակտիկ աշխատանքներ բաժնում կեղծ եւ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններով, այն է՝ «27.06.2014թ. կատարվել է ցածր ճնշման ստորգետնյա գազատարի փորձարկում եւ ստուգում», լրացված Լեռնանիստ համայնքի ցածր ճնշման գազատարի կեղծ անձնագիրն ամբողջական դարձնելու նկատառումով Ռ. Բարեղամյանի եւ Մ . Խաչատրյանի հետ միասին ստորագրել է:

Դրանից հետո, հաջորդ օրը, Շիրազ Խաչատրյանն արդեն իսկ կատարված կեղծիքն իրական եւ համոզիչ դարձնելու նպատակով, Կոտայք ԳԳՄ-ի գլխավոր ճարտարագետ, տնօրենի տեղակալ Սերգեյ Սարկիսովի դրդչությամբ որպես պլանային-պրոֆիլակտիկ աշխատանքներ կատարող, Կոտայք ԳԳՄ-ի շահագործատեխնիկական բաժնի աշխատասենյակում, Կոտայք ԳԳՄ-ի շահագործատեխնիկական բաժնի նախկին առաջատար ճարտարագետ Ռոբերտ Բարեղամյանի կողմից այդ պահին իր եւ Սերգեյ Սարկիսովի ներկայությամբ կազմված եւ նրա կողմից ստորագրված պատասխանատվությունից ազատող պաշտոնական այլ փաստաթուղթ համարվող, պլանային-պրոֆիլակտիկ աշխատանքներ բաժնում կեղծ եւ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններով, այն է՝ «09.09.2014թ. Լեռանիստ գյուղում կատարվել է միջին ճնշման ստորգետնյա գազատարի փորձարկում եւ ախտորոշում: Փորձարկման ընթացքում մանոմետրի տեսանելի անկում չի նկատվել: 29.09.2014թ. Լեռնանիստ գյուղում կատարվել է ցածր ճնշման ստորգետնյա գազատարի փորձարկում եւ ախտորոշում:

Սերգեյ Սարկիսովին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 279 հոդվածի 3-րդ մասի՝Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ վաճառելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, ՔՕ 38-325 հոդվածի 2-րդ մասի՝՝ Իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը հատկանիշներո:

Մուշեղ Խաչատրյանին եւ Շիրազ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 325-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուկրաինայից վերադարձած ռուս զինվորները սպանել ու խեղել են ավելի քան 200 մարդու
Նշվում է, որ հրապարակված 134 դատական ​​վճիռներից երեքից երկուսի դեպքում որպես մեղմացուցիչ հանգամանք է հաշվի առնվել պատերազմին մասնակցությունը...
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից.  Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Երիտասարդի խոսքով՝ հայտնաբերվածը կրիստալ է, որը ձեռք է բերել անձնական օգտագործման համար…
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ս.Ի.-ն, զանգվածային անկարգությունների մեկ այլ մասնակցի հետ նախնական համաձայնությամբ, և Դ․Ի.-ն...
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել
Ավելի վաղ Սուրեն Պետրոսյանը տեղափոխվել էր Ոսկեպար գյուղ և մեկուկես ամիս էր ինչ ապրում էր այնտեղ…
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության…
Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում. Ժամը 10։55-ի...
Ամենաշատ