News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Համայնքներում, տարիների ընթացքում համակարգային մոտեցման բացակայությունը բերել էր նրան, որ համայնքներում կար շուրջ 1 մլրդ դրամի աշխատավարձի պարտք, որը ձեւավորվել էր արձակուրդ չգնալու պատճառով։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը՝ ներկայացնելով 2017թ. կատարած աշխատանքներն ու 2018-ի անելիքները:

«Համայնքապետեր ունեինք, որ գրեթե 10 տարի արձակուրդ չէին գնացել եւ այդ գումարները կուտակվում էին, իսկ համայնքի ղեկավար չընտրվելու դեպքում կուտակված գումարը միանգամից ստանում էին, ինչի արդյունքում համայնքի բյուջեն ֆինանսական խնդիրներ էր ունենում»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ 2017-ին մոտ 200 մլն դրամի համայնքային պարտք նվազեցրել են եւ համոզված են, որ 2018 թվականին այս գործընթացը շարունակելով  կհասնեն նրան, որ համայնքն այս կարգի պարտք չի ունենա եւ բյուջեի վրա բեռ չի լինի:

«Նախկինում ունեինք համայնքներ, որտեղ բյուջեի 84 տոկոսը ծախսվում էր աշխատավարձ վճարելու վրա: Համայնքները պետք է ծառայություն մատուցեն քաղաքացիներին եւ դրանից միջոցներ ստանան, ոչ թ եկամուտները պետք է ծախսեն միայն աշխատավարձի վրա»,-ասաց նախարարը: Լոքյանը նշեց, որ տարեկան համայնքները պետությունից շուրջ 48 մլրդ դրամի չափով դոտացիա են ստանում, սակայն այդ միջոցներն այնպես էին ծախսվում, որ չէր բերում համայնքների կապիտալի ավելացման. «Իսկ արդեն 2018-ի միայն հունվարի 1-ի դրությամբ համայնքների ֆոնդային բյուջեներում ձեւավովել է 6 մլրդ դրամի գումար, որն ուղղվելու կապիտալի մեծացմանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ