News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանում նորակառույցների սեյսմակայունությունը անհամեմատելի է խորհրդային դարաշրջանի ստանդարտների հետ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:

Նա վստահեցրեց, որ սեյմակայունության նորմատիվները խորհրդային ժամանակների համեմատ շատ են խստացվել: «Այն ժամանակ շենքերի շինարարությունում օգտագործվում էր հավաքվող պանելային կոնստրուկցիաներ, այժմ օգտագործվում են երկաթբետոնե մոնոլիտ կոնստրուկցիաներ, որոնք, համաձայն շինարարության կազմակերպման մտածված սկզբունքային որոշումների, ուժեղ սեյսմիկ հարվածներից չպետք է ավերվեն, այլ միայն կդեֆորմացվեն»,-ընդգծեց Նարեկ Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ