News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 23
Տեսնել լրահոսը

Երեւանում կիրականացվի մայրաքաղաքային հրապարակների բարեկարգման նախագիծ։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ ծրագիրն արդեն մշակվել է, իսկ ներկայումս բանակցություններ են վարվում ներդրողների հետ։

Մայրաքաղաքի հրապարակները վերակառուցման կարիք ունեն, նրանք պետք է վերածվեն ավելի ֆունկցիոնալ հասարակական վայրերի: Սա վերաբերում է այդ թվում Հանրապետության, Սասունցի Դավթի, Շահումյանի եւ Սախարովի հրապարակներին», - ասել է նա:

Նա հավելել է նաեւ, որ մայրաքաղաքային հրապարակների բարեկարգման նախագծի շրջանակներույմ նախատեսվում է ստորգետնյա ավտոկայանատեղիների շինարարություն: «Այս փուլում բանակցություններ են վարվում Երեւանի քաղաքապետարանի հետ` Շահումյանի հրապարակի բարելավման համար պայմանագիր կնքելու շուրջ»,-եզրափակել է Նարեկ Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский and Türkçe
Տպել
Partner news