News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Կանադայում ՀՀ դեսպան, ՄԻԱԿ ներկայացուցիչ, Քիմ Քարդաշյանին Երեւանում ընթրիքի տարած, արքայազն Չարլզին «մոտիկից» տեսած Լեւոն Մարտիրոսյանին հարցրինք` ինքը լինելո՞ւ է ապագա նախագահ Արմեն Սարգսյանի գրասենյակում` մոտ ապագայում վերադառնալով Հայաստան:

«Ես շարունակում եմ շատ ակտիվ աշխատել Կանադայի նման կարեւոր երկրում»,- դիվանագիտորեն ասաց նա: Փաստորեն, դեռ Ձեր մեկ տարին չի լրացել դեսպանի պաշտոնում, բայց շատ արագ հմտացել եք դիվանագիտական ոչինչ չասող լեզվին։ Ասում են` չի բացառվում, որ Ձեզ տեղափոխեն Մեծ Բրիտանիա՝ դեսպան: «Տես` առաջին պատասխանս. այս տարի մեծ թվով կարեւորագույն իրադարձություններ են սպասվում հայ-կանադական հարաբերություններում։ Ես աշխատում եմ այդ ամենի վրա. սպասվում են ամենատարբեր երկկողմանի այցեր` Ֆրանկոֆոնիայի սամիթ, գործարար կապեր եւ այդպես շարունակ»:

Ինչո՞ւ չեք ասում, որ ձեր` Կանադայի վարչապետն աշնանը գալու է Հայաստան. ի դեպ, նա ողջ ընտանիքով Հնդկաստանում գտնվելիս հագել էր հնդկական շորեր, հնարավո՞ր է մեզ մոտ էլ հայկական ազգային տարազը նախընտրի։

Ի դեպ, Դուք շրջանցեցիք Արմեն Սարգսյանին վերաբերող հարցը, իսկ տեսակետ կա, որ նա է Ձեր հոգեւոր հայրը, ՄԻԱԿ-ի եւ Հայաստանում բրիտանական շրջանավարտների հովանավորը․ ի՞նչ կարծիքի եք ՀՀ նախագահի թեկնածուի մասին։ «Անչափ դրական, կարծում եմ` մեր ժողովրդի մեծամասնությունը նույնպես այդ կարծիքին է։ Ինչ վերաբերում է ՄԻԱԿ-ի ստեղծմանը, ապա Դուք կզարմանաք, բայց ՄԻԱԿ-ի ստեղծման հիմքում կանգնած է ձեր խոնարհ ծառան, կներեք անհամեստության համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ