News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վերջին 24 ժամվա ընթացքում Սիրիայի Արաբական Հանրապետության զինված ուժերի մեկ զինծառայող  եւ 13 խաղաղ բնակիչ վիրավորվել Դամասկոսի՝ Արեւելյան Գուտայի տարածքից գնդակոծության հետեւանքով: Այս մասին փետրվարի 25-ին հայտնում է Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման կենտրոնը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

Ավելի վաղ Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը հաղորդագրություն էր տարածել, որում նշվում էր, որ Արեւելյան Գուտայում զինված խմբավորումների ղեկավարները թունավոր նյութերի կիրառմամբ սադրանք են նախապատրաստում՝ կառավարական ուժերին խաղաղ բնակչության դեմ քիմիական զենքի օգտագործման համար մեղադրելու նպատակով:

Նշվում է, որ Սիրիայում հրադադարի պահպանման մոնիթորինգը Հալեպ, Լաթաքիա եւ Իդլիբ գավառներում չընդհատվող խախտումներ է արձանագրում: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը փետրվարի 24-ին ընդունել էր 2401 բանաձեւը, որը պահանջում է, որպեսզի բոլոր կողմերը «անհապաղ դադարեցնեն բախումները» եւ առնվազն 30 օր հավատարիմ մնան հրադադարին ամբողջ Սիրիայում՝ արգելափակված տարածքներին մարդասիրական բեռների անարգել մատակարարման եւ ծանր հիվանդների ու վիրավորների բժշկական տարհանման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ