News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Երկուշաբթի օրը բիթքոինի արժեքը աննշանորեն նվազում է՝ մնալով  10 հազար դոլարից ցածր մակարդակի վրա: Արժեթղթերի շուկայում անկայունության ֆոնին ներդրողները շարունակում են գնահատել կրիպտոարժույթներում ներդրումների նպատակահարմարությունը, վկայում են առեւտրի տվյալները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

CoinMarketCap պորտալի տվյալներով՝ բիթքոինը էժանացել է 0.46 տոկոսով՝ մինչեւ 9.73 հազար դոլար: Bitfinex բորսայում ՝ 0.53 տոկոսով՝ մինչեւ 9.65 հազար դոլար, OKEX-ում՝ 0.33 տոկոսով՝ մինչեւ 9.65 հազար դոլար: Իսկ Coindesk պորտալի համաձայն՝  բիթքոինի արժեքն աճել է 0.27 տոկոսով՝ մինչեւ 9.61 հազար դոլար:

Ինչ վերաբերում է այլընտրանքային կրիպտոարժույթներին, ապա Ethereum ն աճել է 1.37 տոկոսով՝ հասնելով 855.28 դոլարի, Ripple-ի արժեքը նվազել է 1.55 տոկոսով՝ մինչեւ 0.93 դոլար, Bitcoin Cash-ը` 1.15 տոկոսով՝ մինչեւ 1.178 հազար դոլար: CoinMarketCap-ի տվյալներով՝ շուկայի կապիտալիզացումը ներկայումս կազմում է 432.42 մլրդ դոլար: Բիթքոինը կազմում է ողջ կրիպտոարժութային շուկայի մոտ 38 տոկոսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ