News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով 7 անձի մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար:

Ավելի վաղ ՀՀ Քննչական կոմիտեն NEWS.am-ին հայտնել էր, որ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական եւ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում հայտնաբերվել եւ առգրավվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց, պարզվել է թմրամիջոցների շրջանառության մեջ ներգրավված 7 անձի ինքնություն, հստակեցվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները, առաջադրվել մեղադրանքներ:

Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ թմրամիջոցները Հայաստան են ներկրվել Իրանի Իսլամական Հանրապետությունից՝ մաքսանենգ ճանապարհով:

Թմրամիջոցների ներկրումը կազմակերպել են ԻԻՀ քաղաքացիները՝ օգտագործելով տարբեր հնարքներ՝ այն թաքցնելով ավտոբուսներով ՀՀ ներկրված կենցաղային տեխնիկայի մեջ, ինչպես նաեւ՝ իրենց իսկ մարմնում, ապա՝ տեղափոխել ՀՀ-ում վարձակալված բնակարան: Թմրամիջոցներն իրացվել են ՀՀ քաղաքացիների, որոնք էլ իրենց հերթին այն վաճառել են տարբեր անձանց:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել 7 անձի, որոնից 3-ը ԻԻՀ քաղաքացիներ են, 4-ը՝ ՀՀ:

Այսպես՝ ԻԻՀ 3 քաղաքացիներից առաջինին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) եւ 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, երկրորդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով եւ 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, երրորդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով. նրանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

ՀՀ քաղաքացիներից երկուսին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, երրորդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով,  266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ 268-րդ հոդվածի 1-ին մասով, չորրորդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով. նրանցից երեքի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Քրեական գործի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, կատարվել են խուզարկություններ մի շարք անձանց բնակավայրերում, Կենտրոն վարչական շրջանի տարածքում գործող գիշերային ակումբներից մեկում։ Արդյունքում հայտնաբերվել եւ առգրավվել են առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ, այդ թվում՝ հոգեմետ նյութեր, «Մարիխուանա», ինչպես նաեւ՝ շուրջ 381 գրամից ավել «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, որի 1 գրամը Հայաստանի «սեւ շուկայում» իրացվում է 100.000 ՀՀ դրամի շրջանակում։ 

Նկատի ունենալով, որ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի կողմից ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել թմրամիջոցների՝ մաքսանենգ ճանապարհով Հայաստան տեղափոխվելու մասին՝ քրեական գործն ուղարկվել է դատախազություն՝ քննչական ենթակայության հարցը որոշելու համար։

Ծանուցում. ՀՀ քրեական օրենսգրքի հավելված 1-ի համաձայն՝ «Մեթամֆետամինի» 1.5 գրամից ավելը համարվում է առանձնապես խոշոր չափ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Հանցագործության մասին հաղորդումն ունի որոշակի պահանջներ, բայց անկախ այդպիսի հաղորդումից, եթե լինում են հրապարակումներ, որոնք ուղեկցվում են…
Խուլիգանություն եւ սպանություն Երեւանում. հնդիկ երիտասարդի սպանության գործով կալանավորվել են նրա 2 հայրենակիցները
Բացի այդ, հիշյալ 26-ամյա երիտասարդը հետապնդել է վիճաբանության ընթացքում դեպի բենզալցակայանի հետնամասը հեռացած 30-ամյա իր հայրենակցին, որտեղ...
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Այս պահի դրությամբ ապօրինի ծագման գույքի գործերով 1,3 մլրդ դոլարից ավելի հայց ունենք, այդ թիվը կարող է աճել. դատախազ
Մինչեւ 2022 թվականը հանկարծամահությունները որպես հանցագործության դեպքեր...
«Hyundai Elantra»-ն Շիրակի փողոցում հայտնվել է փոսում․ պատճառը թերի կահավորումն ու վարորդի անուշադրությունն է
Մայիսի 2-ին, «Գազպրոմ Արմենիա» ընկերության փորած փոսի պատճառով...
Թուրքիայում ավտոբուսը շրջվել է ձորը
Վթարի հետևանքով զոհվել է 2, վիրավորվել՝ 36 մարդ, որից 6-ը` ծանր...
Ամենաշատ