News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահի դուստր Իվանկա Թրամփը հավատում է, որ իր հայրը որեւէ մեկի նկատմամբ սեռական ոտնձգություն չի կատարել: Այս մասին Իվանկան պատմել է NBC-ին տված հարցազրույցում: Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք նա հավատում է մի շարք կանանց կողմից հնչեցված մեղադրանքներին առ այն, որ Դոնալդ Թրամփը սեռական ոտնձգություններ է կատարել նրանց նկատմամբ, Իվանկան «անտեղի է համարել նման հարց տալ դստերը»: «Ես հավատում եմ հորս, ես նրան ճանաչում եմ: Ես կարծում եմ, որ որպես դուստր իրավունք ունեմ հավատալ հորս»:

Նշենք, որ Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավի ժամանակ մի քանի կին նրան մեղադրել էր սեռական ոտնձգությունների համար: Ընդ որում, որոշ դեպքերում ոտնձգությունները տեղի են ունեցել դեռ 1979 թվականին: Թրամփը կտրականապես ժխտում է բոլոր մեղադրանքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ