News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն սարկազմ է անվանել իր հայտարարությունն այն մասին, որ ապստամբ կանանց հարկավոր է գնդակահարել՝ սեռական օրգաններին կրակելով, հաղորդում էReuters-ը:

Դուտերտեն վրդովմունք է հայտնել «ամազոնուհիների» նկատմամբ, որոնք թողել են իրենց երեխաներին Նոր ժողովրդական բանակին՝ Ֆիլիպինների Կոմունիստական կուսակցության մարտական թեւին միանալու համար:

 «Ես ասացի՝ դուք խելագար կանայք եք..Ես կհրամայեմ գնդակահարել ձեր հեշտոցը...Դա ճիշտ է: Դա յուրատեսակ սարկազմ է», - ասել է նա:

Դուտերտեն կոշտ քննադատության էր ենթարկվել կանանց եւ իրավապաշտպան կազմակերպությունների կողմից փետրվարի 7-ի այս հայտարարությունից հետո: Նախկին ապստամբերի խմբի ուղերձում նա հիշել է իր հրամանի մասին, որը Դավաոյի քաղաքապետ աշխատելու ժամանակ տվել էր զորքերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ