News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Բարձրագույն դատական խորհուրդն օժտված չէ արդարադատական գործընթացին միջամտելու լիազորությամբ. նա կարող է օգտվել առկա գործիքակազմից, որը վերաբերում է կարգապահական վարույթներին, որակի գնահատմանը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 27-ին, ԱԺ-ում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության հարցի քննարկման ժամանակ նշել է իշխող կոալիցիայի կողմից Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմ առաջին պաշտոնի թեկնածու առաջադրված, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը:

Նրա խոսքով, պետք է այստեղ մտցնել մշտադիտարկման մեխանիզմ՝ վերլուծելու ընդհանրապես ինչ է տեղի ունենում, որտեղ են բացերը:

Գագիկ Հարությունյանը նշեց, որ Բարձրագույն դատական խորհուրդը որպես անկախ մարմին պետք է նպաստի դատական համակարգի անկախությանը՝ օգտագործելով իր գործառույթները: «Եթե մենք դրան չկարողացանք հասնել, միեւնույն է, հիմնական խնդրի լուծումը կմնա օդում կախված, որ մենք կարողանանք հասնել եւ հանրային իշխանության մոտ եւ քաղաքական համակարգում գործողության առանցքը դարձնել իրավունքի գերակայությունը: Դրա համար դատական իշխանությունը պետք է կարողանա հակազդել իշխանության մյուս թեւերի վրա՝ նրանց իրենց լիազորությունների դաշտում պահելու համար»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցություններն ԱԺ կողմից ընտրվող բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի հինգ անդամների պաշտոններում առաջադրել են՝ առաջին պաշտոնում՝ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին, երկրորդ պաշտոնում՝ արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանին, երրորդում՝ ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ, գիտությունների թեկնածու Լիպարիտ Մելիքջանյանին, 4-րդում՝ փաստաբան Հայկ Հովհաննիսյանին, եւ 5-րդում՝Երեւանի պետական համալսարանի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու Սերգեյ Մեղրյանին:

Նշենք, որ ԲԴԽ 10 անդամներից 5-ին ընտրում է ԱԺ-ն, մյուս 5-ը լինելու են բոլոր ատյանների դատարանների դատավորներից:

Դատական իշխանությունը չունի բավական դեր իշխանության մյուս թեւերին զսպելու եւ հակակշռելու համար. Գագիկ Հարությունյան

Անսպասելի շրջադարձ ԱԺ-ում. ՀՀԿ-ն կողմ քվեարկեց Մարտի 1-ի դեպքերի մասին հայտարարության նախագիծը օրակարգ ընդգրկելուն

«Այս ընտրակարգով լինելու են այլասերված ընտրություններ». ԱԺ-ն մերժեց տարածքային ցուցակները հանելու օրինագիծը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ