News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովը այսօր՝ փետրվարի 27-ին, միաձայն (93 կողմ) կողմ քվեարկեց  «Ելք»-ի` «2008 թվականի մարտի 1, 2-ի իրադարձությունների մասին» ԱԺ հայտարարության նախագիծը ԱԺ նիստերի օրակարգ ընդգրկելու հարցին:

Հայտարարությունը ներկայացնող «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշեց, որ 2008-ի մարտի 1-ին ՀՀ ոստիկանությունն ապօրինի ուժ կիրառեց նախագահական ընտրությունների զանգվածային կեղծման դեմ բողոքի ելած քաղաքացիների դեմ, ինչի հետեւանքով Երեւանի կենտրոնում 10 քաղաքացի զոհվեց: «Միայն այդ գնով Սերժ Սարգսյանը կարողացավ տիրանալ իշխանությանը:

Պետաիրավական հանձնաժողովը դրական եզրակացություն չի տվել: Իշխանության տարբեր ներկայացուցիչներ հայտարարում են, որ մարտի 1-ի սպանությունները պետք է բացահայտվեն, մարտի 1-ի դասերը պետք է սերտվեն: Մեր ներկայացրած հայտարարությունը հենց դրա մասին է, որ ՀՀ-ում ընտրությունների կեղծման վերաբերյալ հայտարարությունները պետք է ստուգվեն, քաղբանտարկյալներ չպետք է լինեն, «մարտի 1»-ի սպանությունները պետք է բացահայտվեն, եւ քաղաքացիների դեմ հարուցված շինծու քրեական գործերը պետք է կարճվեն»:

Փաշինյանը հայտարարեց, որ «մարտի 1»-ի էջը փակված չէ եւ չի փակվելու այնքան ժամանակ, քանի դեռ սպանությունները չեն բացահայտվել. «Եթե ՀՀԿ-ն իրոք ուզում է հաղթահարել «մարտի 1»-ի բեռը, ապա պետք է կողմ քվեարկի, որ հարցը մտնի օրակարգ եւ քննարկվի»,-ասաց նա՝ հավելելով. «Նախագծի տեքստի վերաբերյալ որեւէ առաջարկ չի եղել, բայց եթե ՀՀԿ-ն իր ցանկություններում անկեղծ է, կարող են անել առաջարկներ, թե ինչ ձեւակերպումներով են ցանկանում, որ ԱԺ-ն արձանագրի խնդիրը եւ փորձի թոթափել «մարտի 1»-ի բեռը»:

ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Մախմուդյանն իր խոսքում նշեց, որ ՀՀԿ-ն սկզբունքորեն դեմ չէր լսումներ անցկացնելուն: Նրա խոսքով, իրենք արդեն ներկայացրել են, որ թե փաստագրական տեսակետից, թե խնդիրների լուծման նպատակահարմարությունից նման հայտարարության անհրաժեշտությունը չկա:

Սահայն անսպասելիորեն, ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն առաջարկեց նախագիծը մտցնել նիստերի օրակարգ և քննարկել հարցը. «Չնայած հայտարարության կետերը համարում եմ անիմաստ, բայց որպեսզի այդ կետերը հանրության քննարկման առարկա դառնան, առաջարկում եմ մտցնել օրակարգ»:

Դրանից հետո ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը առաջարկեց կողմ քվեարկել եւ թույլ տալ, որ հարցը ԱԺ-ում դառնա քննարկման առարկա:

Արդյունքում նախագիծը նիստերի օրակարգ ընդգրկելու հարցին խորհրդարանական բոլոր ուժերը կողմ քվեարկեցին։

«Կարծում եմ` ընդդիմությունը կգնահատի իշխանության այս քայլը», - հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

«Այս ընտրակարգով լինելու են այլասերված ընտրություններ». ԱԺ-ն մերժեց տարածքային ցուցակները հանելու օրինագիծը

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ