Մահացել է Բենջամին Մելնիկերը՝ Բեթմենի մասին գրեթե բոլոր ֆիլմերի պրոդյուսերը, հաղորդում է Deadline–ը։ Նա 104 տարեկան էր։
Մասնավորապես, Մելնիկերը մասնակցել է «Բեթմեն», «Բեթմեն, Սկիզբ», «Խավարի ասպետ», «Արդարադատության լիգա» ֆիլմերի ստեղծմանը։
Բացի այդ, նա եղել է «Կին–կատու», «Կոնստանտին» ֆիլմերի պրոդյուսերը։
Մելնիկերը MGM ստուդիա է եկել 1939 թվականին՝ Հոլիվուդի ոսկե դարի ժամանակ։ Այնտեղ նրան «MGM–ի առյուծ» էին կոչում։