News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ֆրենք Փալոնեն փետրվարի 28-ին Կոնգրեսում ելույթ ունենալով հարգել է Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը:

Նա ընդգծել է, որ սարսափելի իրադարձությունները հրահրվել են թշնամական, հակահայկական հռետորաբանությամբ `սկսած քաղաքացիական անձանցից մինչեւ պաշտոնյաներ:

«Երեք տասնամյակ շարունակ Ադրբեջանը քայլեր է ձեռնարկել մարդկության դեմ կատարված այս հանցագործությունները թաքցնելու եւ Սումգայիթում տեղի ունեցած վայրագություններից խուսափելու համար: Ավելի մտահոգիչ է այն, որ նրանք, ովքեր կատարել են այդ գործողությունները եւ բռնություն են գործադրել այդ ժամանակվանից  գովաբանվել են որպես ազգային հերոսներ», - ասել է կոնգրեսականը:

Փալոնեն ասել է, որ նա դատապարտում է այդ սարսափելի հարձակումները, ավելացնելով, որ, ցավոք, Ադրբեջանի իշխանությունների մոտեցումը հայերի նկատմամբ, այդ ժամանակվանից չի փոխվել: «2018 թվականին մենք լսում ենք նույնպիսի դաժան հռետորաբանություն եւ հետեւում ենք Ղարաբաղի ժողովրդին վախեցնելու մարտավարությանը», - ասել է նա:

Կոնգրեսականը հավաստիացրել է, որ հանձնաժողովում իր գործընկերների հետ կշարունակի ջանքեր գործադրել ջարդերի զոհերին հավերժ հիշելու համար եւ դատապարտելու բռնության այն գործողությունները, որոնց մարդիկ ենթարկվում են միայն նրան համար, որ գոյություն ունեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ