News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Հայաստանի Ազգային ժողովում, այսօր՝ մարտի 2-ին, տեղի կունենա 4-րդ նախագահը քվեարկությունը: Մինչ այդ ԱԺ-ն շարունակում է քննարկել օրակարգում մնացած հարցերը:

Նախ, ԱԺ-ն առաջին ընթերցմամբ, 86 կողմ, 6 դեմ ձայներով ընդունեց «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի նախագիծը: Այնուհետեւ անցավ ՍԴ անդամի նշանակման հարցը, որն ընդհատվել էր երեկ:

Նշենք, որ ՀՀ նախագահի միակ թեկնածուն իշխող կոալիցիան է ներկայացրել՝ Արմեն Սարգսյանին: Առաջին անգամ է, որ երկրի նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից:

Հիշեցնենք, որ վերջին օրերին ԱԺ-ում մի քանի ընտրություն է տեղի ունեցել. նախ ընտրվել են Բարձրագույն դատական խորհրդի 5 անդամները, ապա նաեւ ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ է ընտրվել Գեւորգ Կոստանյանը՝ այդ պաշտոնում փոխարինելով Հրայր Թովմասյանին: Իսկ նախօրեին էլ սկսվել է ՍԴ անդամի ընտրության հարցը. այդ պաշտոնի համար իշխանությունն առաջարկել է Հրայր Թովմասյանի թեկնածությունը:

Ընդհանուր առմամբ, ԱԺ այս քառօրյայում ընդգրկված է 18 հարց:

Հիշեցնենք, որ ԱԺ այս քառօրյայի օրակարգում կան բազմաթիվ օրինագծեր, որոնք պետք է ընդունվեն երկրորդ ընթերցմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանի կենդանաբանական այգին նոր տնօրեն ունի
Այսօր՝ մայիսի 6-ին, Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ...
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Այսօրվա իշխանությունների օրոք քաղաքական գործիք դարձած ու երկակի ստանդարտներ կիրառող...
«Փաստ». Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում
Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները, խոսքները մեկ արած, մի այլ կարգի գովաբանում, անգամ...
«Հրապարակ». Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի
Հիմա էլ պարզվում է՝ ներքին գործերի նախարարությունը ոստիկանների նոր հանդերձանք է գնում։ 1500 ոստիկանի...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի տոնի առթիվ, այցելելու է «Հաղթանակ» զբոսայգի...
«Ժողովուրդ». «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում
Լուսանկարում Բագրատ Վարդանյանն է` ՔՊ-ի փորձագետը, եւ նրա կինը` ԱԺ գործավար Ինեսսա Շահնազարյանը...
Ամենաշատ