Բուրկինա Ֆասոյի մայրաքաղաք Ուագադուգուի կենտրոնում չեզոքացվել են զինված հարձակում իրականացրած չորս անձիք, հայտնում է կառավարության տեղեկատվական կենտրոնը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Գերատեսչության ֆեյսբուքյան էջում նշված է, որ «ուրբաթ օրը պլանավորված զինված հարձակման թիրախները եղել են Ֆրանսիայի դեսպանատունը եւ Գլխավոր շտաբը»:
«Ֆրանսիայի դեսպանատան վրա չորս անձիք են հարձակվել: Իշխանությունները կոչ են անում ժողովրդին հանգստություն պահպանել, խուսափել կրակոցներից», - ասվում է հաղորդագրության մեջ:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լե Դրիանը LCI հեռուստաալիքին հաղորդել է, որ այս պահին «նախնական տվյալներով, ֆրանսիացիների մեջ զոհեր չկան»: