News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Ռազմածովային ուժերն, ամենայն հավանականությամբ, առաջիկայում եւս մեկ վերջրյա ռոբոտ նավ կկառուցեն: Այս մասին հինգշաբթի լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Պենտագոնի Հեռանկարային հետազոտական ծրագրերի վարչության տնօրեն Սթիվեն Ուոքերը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

Նա հիշեցրել է, որ իր ենթակայության ներքո գտնվող կազմակերպությունը հունվարի վերջին հայտարարել էր ՌԾՈՒ-ին Sea Hunter կոչվող նման նավի փոխանցման մասին: «Խոսքը վերջրյա անմարդաբնակ Sea Hunter սարքի մասին է, որի վրա տեղադրված են ծրագրային ապահովում եւ սենսորներ, որոնք թույլ են տալիս ինքնավար ռեժիմում հետեւել նավագնացության բոլոր նորմերին»,- ասել է Ուոքերը:

«Եթե ՌԾՈՒ-ն այս մշակումն իսկապես ընդունի… Տպավորություն է ստեղծվում, որ նրանք պատրաստվում են եւս մեկ նման նավ կառուցել եւ դրանով ավելի շատ փորձարկումներ կատարել: Սա իսկապես կարող է նրանց օգնել, որպեսզի ծովում ավելի մեծ թվով նավեր ունենան, ապահովեն անմարդաբնակ ու անձնակազմով նավերի փոխգործակցությունը եւ Համաշխարհային օվկիանոսում իր ներկայությունը զգալիորեն ավելի քիչ փողով, քան մարդու կողմից կառավարվող նավերի կառուցման դեպքում»,- հայտարարել է DARPA-ի ղեկավարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ