News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանն, անկախ խորհրդարանի պահվածքից, ընդունվել է ժողովրդի կողմից եւ, ըստ էության, նա լեգիտիմ նախագահ է։ Այս մասին մարտի 3-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը։  

Այսպես, նրա խոսքով, հասարակությունը նրանց սատարում է, անկախ նախագահի ընտրության ձեւից, որը, նրա կարծիքով, այդքան էլ լեգիտիմ չէր։

 «Հայաստանը շահեց քաղաքական կյանքում Արմեն Սարգսյանի հայտնվելուց։ Նրա գալը դրական փոփոխություններ կբերի»,–նշել է նա։

Նրա խոսքով, խորհրդարանը նրան ընտրեց, բայց քաղաքական ընտրություններ, ըստ էության, չկային։ Նա հավելել է, որ խմբակցություններն այդպես էլ իրենց թեկնածուներին պատշաճ կերպով չներկայացրեցին որպես Արմեն Սարգսյանին այլընտրանք։  Բացի այդ, նա կարծում է, որ Ազգային ժողովն իրեն ճիշտ չդրսեւորեց՝ Արմեն Սարգսյանին անհարմար դրության մեջ դնելով. «Ճիշտ է, նրանցից դա լրիվ սպասելի էր, ավելին՝ մեր խորհրդարանից եւ պատգամավորներից ոչ ոք ոչինչ չի ակնկալում։ Եթե գեղեցկության մրցույթ անցկացվի, ես մեր խորհրդարանի օգտին հաստատ չեմ քվեարկելու, որովհետեւ նրանք տգեղ վարվեցին»,–հայտարարել է Արշակյանը։

Եզրափակելով՝ նա կարծիք հայտնեց, որ խորհրդարանը թարմացման կարիք ունի, քանի որ երկիրը սխալ ճանապարհով է գնում, որը կարող է լճացման բերել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արմեն Սարգսյանի երդմնակալությանն օտարերկրյա առաջնորդներ չեն մասնակցի. ներկա չի լինի նաեւ արքայազն Չարլզը
Նշենք, որ Հայաստանի 4-րդ նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա ապրիլի 9-ին...
Արմեն Սարգսյանը Նյու Յորքում մասնակցել է Գլադսթոնի գրադարանի ընդունելությանը
Կարնեգի հիմնարկությունը խոշոր նվիրատվություն է արել Գլադսթոնի գրադարանին...
Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ճապոնիայի վարչապետը
Ուրախ եմ, որ մեր երկրները սերտ համագործակցում են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային ասպարեզում...
Նախագահի եւ վարչապետի ընտրությունը Հայաստանի ինքնիշխան որոշումն է. Կոսաչեւ
«Դիվանագիտական եւ խորհրդարանական էթիկան պահանջում է չմեկնաբանել որեւէ նշանակում...
ՀՀԿ–ն 10 հազար դրամով գնել է քաղաքացու կամքը. Արամ Սարգսյան
90 տոկոսից ավելին Հանրապետական կուսակցությանը իրենը չի համարում, հակառակ դեպքում տարին 40 հազար մարդ չէր լքի երկիրը...
Արմեն Սարգսյանի լեգիտիմության հետ կապված աղմուկը որեւէ հիմնավորում չունի. Դավիթ Հարությունյան
Խորապես վստահ եմ, որ սահմանադրական նման պահանջը շաղկապված չէ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ