News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Ֆլորիդայի Կանավերալ հրվանդանից արձակվել է Falcon 9 հրթիռ–կրիչն Իսպանիայի Hispasat 30W-6 հեռուստահաղորդակցման արբանյակի հետ մեկտեղ, հրթիռի արձակման հեռարձակումն իրականացրել էր SpaceX ընկերությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Հրթիռը մեկնարկել է երեքշաբթի Կանավերալ հրվանդանի տիեզերակայանից։ Ավելի վաղ նախատեսվում էր, որ մեկնարկը կիրականացվի փետրվարի վերջին, սակայն տեխնիկական պատճառներով մեկնարկը հետաձգվել էր։

Հրթիռը ուղեծիր դուրս կբերի իսպանական Hispasat 30W-6 արբանյակը։ Այն նախատեսված է հեռուստատեսային ազդանշանի, տեսաազդանշանի հաղորդման, ինչպես նաեւ Հյուսիսային Ամերիկայում, Հարավային Ամերիկայում, Եվրոպայում եւ Հյուսիսային Աֆրիկայում լայնաշերտ ինտերնետ կապը հասանելի դարձնելու համար։

Ավելի վաղ SpaceX ընկերության ղեկավար Իլոն Մասկը հայտարարել էր, որ արբանյակը կդառնա ամենածանր բեռը, որ այս հրթիռը ինչ–որ ժամանակ  ուղեծիր է դուրս բերել։

Արձակումից կես  ժամ անց SpaceX ընկերությունը հաղորդել է Hispasat 30W-6–ի հաջողությամբ ուղեծիր դուրս գալու մասին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ