News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ես դեմ եմ, որ Ազգային անվտանգության խորհրդի կազմից հանվեն ՀՀ նախագահն ու Ազգային ժողովի նախագահը: Այս մասին, այսօր՝ մարտի 6-ին, ԱԺ-ում «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը:

Նա առաջարկեց կառավարությանը հետայսու եւս հետեւողական լինի իր որդեգրած քաղաքականությանը եւ անի հետեւյալ փոփոխությունները. «Բոլոր այն մարդիկ, որոնք ընդգրված են Ազգային անվտանգության խորհրդում, հանել բոլորին եւ սահմանել, որ Անվտանգության խորհրդի անդամ կարող են լինել ՀՀ վարչապետը, ԵՊՀ խորհրդի նախագահը եւ Շախմատի ֆեդերացիայի նախագահը: Դրանով տրամաբանությունը կամբողջացվի: Մեխն էլ է ձեր ձեռը, չագուճն էլ, խփեք թող գնա, մինչեւ կամ մեխը կջարդվի, կամ չագուճը»,-հայտարարեց նա՝ նկատի ունենալով, ո եւ ԵՊՀ խորհրդի նախագահը, եւ Շախմատի ֆեդերացիայի նախագահը Սերժ Սարգսյանն է, եւ ամենայն հավանականությամբ, վարչապետը եւս կլինի Սերժ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ նոր օրինագծով Անվտանգության խորհորդում չեն լինեու ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը, գլխավոր դատախազը, ՍԴ նախագահը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» մասին օրենքի նախագծով նախատեսվում է, որ Անվտանգության խորհուրդը գլխավորում է վարչապետը: Անվտանգության խորհրդի անդամներն են լինելու բացի վարչապետից, նաեւ առաջին փոխվարչապետը, փոխվարչապետները, Անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանության պետը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:

Անվտանգության խորհրդում այլեւս չեն լինելու ՀՀ նախագահն ու Ազգային ժողովի նախագահը, որոնք կան ներկայումս գործող Անվտանգության խորհրդում:

Ըստ այդմ, սահմանվել է, որ Անվտանգության խորհրդի հիմնական լիազորությունը պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները որոշելն է:

Տպել
Ամենաշատ