News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 20
Տեսնել լրահոսը


«Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» մասին օրենքի նախագծով նախատեսվում է, որ Անվտանգության խորհուրդը գլխավորում է վարչապետը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 8-ին, ԱԺ-ում հիշյալ օրինագիծը ներկայացնելիս նշեց Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:

Նա հիշեցրեց, որ 2005 թվականի Սահմանադրությամբ նախատեսված էր, որ Անվտանգության խորհուրդը գլխավորում է ՀՀ նախագահը, սակայն 2015-ի փոփոխություններով նախատեսվեց, որ Անվտանգության խորհուրդը գլխավորում է վարչապետը, իսկ կազմավորման եւ գործունեության կարգը պետք է կարգավորվի օրենքով:

Փոխնախարարը նշեց, որ ներկայացվող օրենքով սահմանվել է, որ Անվտանգության խորհրդի անդամներն են լինելու վարչապետը, առաջին փոխվարչապետը, փոխվարչապետները, Անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանության պետը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:

Անվտանգության խորհրդում այլեւս չեն լինելու ՀՀ նախագահն ու Ազգային ժողովի նախագահը, որոնք կան ներկայումս գործող Անվտանգության խորհդրում:

Ըստ այդմ, սահմանվել է, որ Անվտանգության խորհրդի հիմնական լիազորությունը պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները որոշելն է:

Անվտանգության խորհուրդը վարչապետի առաջարկությամբ կարող է քննարկել Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը եւ սահմանների անձեռնմխելիությանը վերաբերող հարցեր:

Անվտանգության խորհուրդը պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցերով ընդունում է որոշումներ, իսկ իր իրավասության մեջ մտնող այլ հարցերով՝ խորհրդատվական բնույթի որոշումներ:

«Օրենքը սահմանում է, թե ինչպես է Անվտանգության խորհուրդը նիստեր գումարում, որ հարցը ինչ քվորումով է ընդունվում: Հիմնական գործառույթի մասով որոշում կայացնելու համար անհրաժեշտ կլինի 7 ձայնի առկայություն, իսկ մնացած խորհրդատվական բնույթի հարցերով բավական կլինի խորհրդի անդամների ձայների մածամասնությունը»,-ասաց Արթուր Հովհաննիսյանը:

Նոր օրինագիծ. Ինչպես է ձեւավորվելու Հանրային խորհուրդը, քանի անդամ է ունենալու եւ ով է նշանակելու նախագահին 

Մտավախություն ունե՞ր հանրային կարծիքից, թող չներեր. գաղտնի ներելու իմաստը ո՞րն է. Մարուքյան

Հայաստանում ներման իրավունքը վերցվում է ՀՀ նախագահից եւ տրվում վարչապետին. Մարուքյան

Դատապարտյալին ներում շնորհելու առաջարկը վարչապետն է ներկայացնելու նախագահին

ԱԺ-ն ընդունեց նախորդ օրը քննարկված բոլոր օրինագծերը, այդ թվում «ՏՐԱՍԵԿԱ» մուլտիմոդալ փոխադրումների համաձայնագիրը

Խորհրդարանն ընդունեց ուղեւորափոխադրողների համար հարկային բեռը թեթեւացնելու օրինագիծը

«Հանրապետականացո՞ւմ, թե՞ ոլորտի կարգավորում». «Միջհամայնքային միավորումների մասին» օրինագիծն ընդունվեց 1-ին ընթերցմամբ

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Partner news