News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Անվտանգության խորհրդի մասին» օրենքի նախագծով առաջին փոխվարչապետի պաշտոն նախատեսելը հակասահմանադրական է, Սահմանադրության մեջ նման ինստիտուտ չկա: Այս մասին, այսօր՝ փետրվարի 8-ին, ԱԺ-ում «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

«Սահմանադրությունը չի առանձնացնում երեք փոխվարչապետներին, Սահմանադրության մեջ չկա առաջին փոխվարչապետի ինստիտուտ: Եթե Սահմանադրության մեջ դա չենք նշել ու եթե հիմա նշում ենք, ստացվում է, որ դա հակասահմանադրական է լինելու: Չենք կարող առաջին փոխվարչապետ ունենալ»,-հայտարարեց Մարուքյանը:

Նա նաեւ օրինակ բերեց՝ նշելով, որ ԱԺ կանոնակարգ օրենքով չենք կարող նախատեսել պատգամավորի տեղակալի ինստիտուտ, որովհետեւ նման պաշտոն չի նախատեսում Սահմանադրությունը:

«Ելք» խմբակցությունից Արտակ Զեյնալյանն էլ նշեց. «Եթե ինչ-որ մարդու շատ է պետք առաջին փոխվարչապետի պաշտոն ունենալ, եկեք Սահմանադրությունը փոխենք, ավելացնենք այդ պաշտոնը»:

Ի պատասխան օրենքը ներկայացնող Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ օրենքով առաջին փոխվարչապետին առանձնացնում են միայն վարչապետի բացակայության ժամանակ նրան փոխարինելու լիազորություն տալով:

«Սահմանադրության մեջ գրված է, որ փոխվարչապետներից մեկը փոխարինում է վարչապետին, հիմա օրենքով մենք հստակեցնում ենք, որ դա կարող է լինել առաջին փոխվարչապետը: Որեւէ լիազորություն, որով կերեւա, որ մի փոխվարչապետը մյուսներից գերակա է, մենք չենք նախատեսում»,-հայտարարեց փոխնախարարը:

Նա նաեւ ընդգծեց, որ առաջին փոխվարչապետը առանձին սահմանադրական մարմին չէ. «Ինքը փոխվարչապետ սահմանադրական մարմինն է: Մենք իրեն առանձին մարմին չենք դիտում, ընդամենը մի լիազորության տարբերությամբ առաջին բառն ենք ավելացնում»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» մասին օրենքի նախագծով նախատեսվում է, որ Անվտանգության խորհուրդը գլխավորում է վարչապետը: Անվտանգության խորհրդի անդամներն են լինելու բացի վարչապետից, նաեւ առաջին փոխվարչապետը, փոխվարչապետները, Անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանության պետը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:

Անվտանգության խորհրդում այլեւս չեն լինելու ՀՀ նախագահն ու Ազգային ժողովի նախագահը, որոնք կան ներկայումս գործող Անվտանգության խորհրդում:

Ըստ այդմ, սահմանվել է, որ Անվտանգության խորհրդի հիմնական լիազորությունը պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները որոշելն է:

Ինչո՞ւ ՀՀ նախագահն ու ԱԺ նախագահը չեն կարող լինել Անվտանգության խորհրդում. մանրամասնում է Հրայր Թովմասյանը

Նոր օրինագիծ. Ինչպես է ձեւավորվելու Հանրային խորհուրդը, քանի անդամ է ունենալու եւ ով է նշանակելու նախագահին 

Մտավախություն ունե՞ր հանրային կարծիքից, թող չներեր. գաղտնի ներելու իմաստը ո՞րն է. Մարուքյան

Հայաստանում ներման իրավունքը վերցվում է ՀՀ նախագահից եւ տրվում վարչապետին. Մարուքյան

Տպել
Ամենաշատ