News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Դեռեւս երկու օր առաջ՝ մարտի 5-ին, ՀՀ գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազն այցելել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հացադուլի մեջ գտնվող Արկադի Պապյանին, լսել է նրան, «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի համաձայն ենթարկել հարցման: Այս մասին այսօր՝ մարտի 7-ին, NEWS.am-ը տեղեկանում է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից:

Հանդիպման ժամանակ կալանավորը նոր հանգամանքներ չի ներկայացրել: Դժգոհություն է հայտնել համապատասխան քրեական գործի շրջանակներում իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման կապակցությամբ՝ նշելով, որ համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքին: Նրան պատշաճ կերպով, բանավոր բացատրվել է, որ քրեական հետապնդումն իրականացվում է նախաքննությամբ ձեռք բերված բավարար փաստական հանգամանքների համակցության հիման վրա, իսկ անձի մեղավորության կամ անմեղության որոշումը դատարանի բացառիկ իրավասության շրջանակներում է:

Նույն օրը Քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի աշխատակցի կողմից ստուգվել է նաեւ նրա առողջական վիճակը, կազմվել է համապատասխան տեղեկանք:

Ավելին, այսօր՝ մարտի 7-ին, Արկադի Պապյանին է այցելել նաեւ համապատասխան քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը: Վերջինը լսել է նրա մտահոգությունները, եւս մեկ անգամ նրան ներկայացրել է իրեն առաջադրված մեղադրանքը եւ դրա փաստական հիմքի էությունը, ինչպես նաեւ պարզաբանել է դատավարական բողոքարկման եւ միջնորդություններ ներկայացնելու հետ կապված իրավունքներն ու մեխանիզմները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ