News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 25
Տեսնել լրահոսը

Ամերիկացի կոմիկ Ռիչարդ Հերինգը ընտանեկան բռնության դեմ պայքարի քարոզարշավի շրջանակներում «Կանանց միջազգային օրը» հավաքել է ավելի քան 100 հազար դոլար:

Նա ամբողջ օրը անցկացրել է հետեւյալ հարցով հարյուրավոր թվիթների պատասխանելով՝ «Ե՞րբ է տղամարդկանց միջազգային օրը»: Պարզվել է, որ դա նոյեմբերի 19-ն է, հաղորդում է ՌԱ-ն:

Ստենդ ափ ժանրում հանդես եկող Հերինգը արդեն մի քանի տարի անցկացնում է նման արշավը, սակայն առաջին անգամ այս տարի նա որոշել է փող հավաքել:

Իր էջում նա գրել է՝ JustGiving: «Ես դա անում եմ, որպեսզի մյուսները կարողանան շարունակել տոնել Կանանց միջազգային օրը եւ այն օգտագործել  կանանց վերաբերող խնդիրների մասին տեղեկացվածութունը բարձրացնելով: Եւ ես փորձում եմ հավասարության հասնել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news