News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Երեւանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպը եզակի տգեղ ակտ էր, որը պատիվ չի բերում երկու կողմերին էլ: Այս մասին «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով փետրվարի 13-ին Երեւանի ավագանու նիստում տեղի ունեցած ծեծկռտուքին:

Նրա խոսքով, բռնության ցանկացած ակտ դատապարտելի է, կանանց նկատմամբ բռնությունը հատկապես, որովհետեւ որեւէ ձեւով անգամ սեռերի տարանջատման կոնտեքստում արդարացված չի կարող լինել:

«Չեմ կարծում, որ այս դեպքն այնքան ընդհանրական կամ համընդհանուր նշանակություն ունի, որ պետք է դրանով դատողություն անել Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ:

Դեպքը չափազանց տգեղ էր: Կարծում եմ՝ քաղաքական պայքարի այնքան էլ ընդունելի եղանակ չէին ընտրել մեր գործընկերները: Ինձ համար դա ընդունելի մեթոդ չէ քաղաքական խոսքը տեղ հասցնելու: Երկու կողմի պահվածքն էլ միանշանակ գնահատականի արժանի չէ եւ պարսավանքի տեղիք է տալիս»,-ընդգծել է Արփինե Հովհաննիսյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի ավագանու նիստում, փետրվարի 13-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները դիմակներ էին հագել եւ փորձում էին իրենց հետ Նուբարաշենից ապակե տարաներով բերված գարշահոոտություն արձակող կոյուղաջուրը մոտեցնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Ավագանու ՀՀԿ-ական անդամները փորձել են արգելել նրանց, որից հետո քաշքշուկ է սկսվել: ՀՀԿ-ականները հարվածներ են հասցրել «Երկիր Ծիրանիի» անդամ Մարինա Խաչատրյանին, քաշքշել նրա մազերը: Ավելի ուշ Մարինա Խաչատրյանը հայտարարել է, որ իր հանդեպ նաեւ սեռական ոտնձգություն է կատարվել, որի համար էլ ինքն ապտակել է ՀՀԿ-ական Էդմոնդ Կիրակոսյանին:

Փաստի առթիվ քրգործ է հարուցվել, Մարինա Խաչատրյանը տուժող է ճանաչվել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ես հավակնություն չունեմ, ոչ էլ կարծում եմ, որ ճիշտ է. Բագրատ սրբազանն իր վարչապետի թեկնածու լինելու մասին
Անկեղծ եմ ասում, Աստծո կամոք է ամեն ինչ տեղի ունենում, մեր տիրոջ կամքով էլ թող գնա ամեն ինչ…
ԵՊՀ-ի, Ագրարային համալսարանի, ՀԱՊՀ-ի, Բրյուսովի և Կոնսերվատորիայի որոշ ուսանողները միացել են Բագրատ Սրբազանի շարժմանը
Բրյուսովի որոշ ուսանողներ եռագույնը պատկերող ծուխ են արձակում ու միանում դասադուլին...
Սահմանադրությամբ չի ընտրվում որևէ անձ գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնում, այլ ընտրվում է կուսակցություն.Վարդևանյան
Չի ընտրվում անձ, այլ ընտրվում է ԾՐԱԳԻՐ, իսկ դրանից շեղումը չի կարող չունենալ առնվազն քաղաքական հետևանքներ..
Պատիվ զգացեք, որ ձեր ձեռքով է լինելու մեր երկրում ընթացքող փոփոխությունը. Բագրատ Սրբազանն ուսանողներին
Այսօր է ժամանակը ձեր ապագա կյանքի...
Ամենաշատ