Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության սենյակում անհայտ անձը աղբ ու վառված թղթեր է թողել: Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին, լրագրողների հետ զրույցում ասացին խմբակցության անդամները՝ ցույց տալով խմբակցության սենյակում հայտնված աղբն ու գարշահոտ հեղուկով լցված տարաները:
«Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ առանց իրենց ներկայության եւ իմացության, ինչ-որ մեկը բացել է խմբակցության սենյակը եւ այդ տարաները, վառված թղթերն ու աղբը թողել այնտեղ. «Հավանաբար հավաքարարներն են բացել` ՀՀԿ խմբակցության հորդորով, քանի որ նրանց մոտ եղել է բանալին»:
Զարուհի Փոստանջյանը տեղեկացրեց, որ ոստիկանություն են կանչել, բայց ոստիկանները չեն ներկայացել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի ավագանու նիստում, այսօր՝ փետրվարի 13-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները դիմակներ էին հագել եւ փորձում էին իրենց հետ Նուբարաշենից ապակե տարաներով բերված գարշահոոտություն արձակող կոյուղաջուրը մոտեցնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Ավագանու ՀՀԿ-ական անդամները փորձել են արգելել նրանց, որից հետո քաշքշուկ է սկսվել: ՀՀԿ-ականները հարվածներ են հասցրել «Երկիր Ծիրանիի» անդամ Մարինա Խաչատրյանին:
Հիշեցնենք, որ Նուբարաշենի բնակիչները փետրվարի 12-ին փակել էին «Նուբարաշեն» ՔԿ տանող ճանապարհը. նրանց խոսքով, հարակից տարածում ապրողները տարիներ շարունակ գարշահոտության մեջ են ապրում, շնչում թունավոր օդը:
«Չենք ուզում ձեր նկատմամբ կտտանք կիրառել». «Երկիր Ծիրանին» լքեց նիստերի դահլիճը (Ֆոտո)
«Ձեր քայլը ահաբեկչություն էր երեւանցու նկատմամբ». Երեւանի ավագանու քիմիկոս անդամը՝ «Երկիր ծիրանիին»
Ծեծկռտուք Երեւանի ավագանու նիստի ժամանակ՝ «Երկիր Ծիրանիի» եւ ՀՀԿ-ականների միջեւ (Ֆոտո)
Դերասան Գոռ Վարդանյանը բռնի ուժով դուրս բերեց Մարինա Խաչատրյանին. Նա իր քայլերը «ճիշտ» որակեց (ֆոտո)
«Սա ի՞նչ ձեւ է, ինչ ուզում եք ասեք, չեմ հասկանում». Անահիտ Բախշյանը՝ «Երկիր ծիրանիի» անդամներին