News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի համար «Երկիր ծիրանիի» անդամների այսօրվա քայլն անհասկանալի է: NEWS.am-ի հետ զրույցում Անահիտ Բախշյանը նշեց, որ, եթե խմբակցության անդամները ցանկանում էին ավագանու անդամների մոտ բարձրաձայնել Նուբարաշենում տիրող գարշահոտության մասին, այլ ձեւ կարող էին ընտրել, ոչ թե անհայտ գարշահոտ հեղուկով լցված տարաները բերեին քաղաքապետարան եւ փորձեին ավագանու անդամների վրա լցնել:

«Ինքնապաշտպանվելու ռեակցիան շատ հասկանալի է, էդ պահին դժվար է ասել, թե ես ինչ կանեի: Խնդիրն այլ ձեւ չկա՞ ցույց տալու, կարող էին հրավիրել, թեւը մտնել էս ավագանու անդամների, տանեին, ցույց տային: Սա ի՞նչ ձեւ է, ինչ ուզում եք ասեք, չեմ հասկանում: Ես ՀՀԿ-ի տղամարդկանց բոլորովին չեմ պաշտպանում, բայց կանանց այդ ագրեսիվ վարքագիծը անհայտ հեղուկով բաժակը ձեռքերին անընդունելի է: Իրար սազող, իրար արժանի երեւույթ էր: Ինչ որ տեղի ունեցավ, սա ատելության նշան էր, էդ ատելությամբ ոչ մի լավ նպատակ չես կարող իրականացնել»,-ասաց նա:

Անահիտ Բախշյանի խոսքով, Երեւանի ավագանու «Ելք» խմբակցությունը «Երկիր ծիրանիի» պայքարի այս ձեւը չի ընկալում եւ սա էլ պատճառներից մեկն է, որ ընդդիմադիր խմբակցությունները չեն կարողանում համագործակցել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի ավագանու նիստում, այսօր՝ փետրվարի 13-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները դիմակներ էին հագել եւ փորձում էին իրենց հետ Նուբարաշենից ապակե տարաներով բերված գարշահոոտություն արձակող կոյուղաջուրը մոտեցնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Ավագանու ՀՀԿ-ական անդամները փորձել են արգելել նրանց, որից հետո քաշքշուկ է սկսվել: ՀՀԿ-ականները հարվածներ են հասցրել «Երկիր Ծիրանիի» անդամ Մարինա Խաչատրյանին, քաշել մազերից:

Հասարակական կարգը հաջողվում է ապահովել փողոցում, բայց չի հաջողվում ավագանու նիստերի դահլիճում. Դավիթ Խաժակյան

Երեւանի ավագանու անդամ Մարտին Վարդազարյանի ինքնազգացողությունը վատացել է, նրան հիվանդանոց են տեղափոխել

 «Ազոտային թթուն ուզում էին լցնել Տարոն Մարգարյանի վրա, սա հարձակում էր քաղաքապետի վրա».Նաիրա Նահապետյան (Ֆոտո)

Ծեծկռտուք Երեւանի ավագանու նիստի ժամանակ՝ «Երկիր Ծիրանիի» եւ ՀՀԿ-ականների միջեւ (Ֆոտո)

Դերասան Գոռ Վարդանյանը բռնի ուժով դուրս բերեց Մարինա Խաչատրյանին. Նա իր քայլերը «ճիշտ» որակեց (ֆոտո)

«Սա ի՞նչ ձեւ է, ինչ ուզում եք ասեք, չեմ հասկանում». Անահիտ Բախշյանը՝ «Երկիր ծիրանիի» անդամներին

Տպել
Ամենաշատ