News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական, դերասան Գոռ Վարդանյանը պնդում է, որ այսօրվա Երեւանի ավագանու նիստի ընթացքում բռնի ուժ չի կիրառվել «Երկիր ծիրանիի» անդամ Մարինա Խաչատրյանի նկատմամբ: Լրագրողների հարցին՝ ինչու է օգնել ավագանու ՀՀԿ-ական խմբակցության անդամներին՝ բռնի ուժով Մարինա Խաչատրյանին դուրս հանել նիստերի դահլիճից, Գոռ Վարդանյանը պատասխանեց. «Այստեղ ուժ չի կիրառվել, ավագանու մի քանի անդամները ոչ ճիշտ պահելաձեւ են դրսեւորել, նյութերը, ինչ որ կար իրանց ձեռքում, բավականին տհաճ հոտ էր, շատերը կան դահլիճում, սրտխառնոց ունեն հիմա: Ես ուժ չեմ կիրառել, պարզապես օգնել եմ, որ մեկը դուրս գա դահլիճից, որ այս տհաճ երեւույթը չլինի: Այս պարագայում իմ արած բոլոր քայլերը եւ այն մարդկանց, ովքեր որ միջնորդել են, ճիշտ են եղել»,-ասաց նա:

Նշենք, սակայն, որ կադրերում երեւում է, թե ինչպես է Գոռ Վարդանյանը բռնի ուժով դահլիճից դուրս բերում Մարինա Խաչատրյանին ու կոպիտ ձեւով շպրտում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի ավագանու նիստում, այսօր՝ փետրվարի 13-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները դիմակներ էին հագել եւ փորձում էին իրենց հետ Նուբարաշենից ապակե տարաներով բերված գարշահոոտություն արձակող կոյուղաջուրը մոտեցնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Ավագանու ՀՀԿ-ական անդամները փորձել են արգելել նրանց, որից հետո քաշքշուկ է սկսվել: ՀՀԿ-ականները հարվածներ են հասցրել «Երկիր Ծիրանիի» անդամ Մարինա Խաչատրյանին, քաշել մազերից:

Հասարակական կարգը հաջողվում է ապահովել փողոցում, բայց չի հաջողվում ավագանու նիստերի դահլիճում. Դավիթ Խաժակյան

Երեւանի ավագանու անդամ Մարտին Վարդազարյանի ինքնազգացողությունը վատացել է, նրան հիվանդանոց են տեղափոխել

 «Ազոտային թթուն ուզում էին լցնել Տարոն Մարգարյանի վրա, սա հարձակում էր քաղաքապետի վրա».Նաիրա Նահապետյան (Ֆոտո)

Ծեծկռտուք Երեւանի ավագանու նիստի ժամանակ՝ «Երկիր Ծիրանիի» եւ ՀՀԿ-ականների միջեւ (Ֆոտո)

Դերասան Գոռ Վարդանյանը բռնի ուժով դուրս բերեց Մարինա Խաչատրյանին. Նա իր քայլերը «ճիշտ» որակեց (ֆոտո)

«Սա ի՞նչ ձեւ է, ինչ ուզում եք ասեք, չեմ հասկանում». Անահիտ Բախշյանը՝ «Երկիր ծիրանիի» անդամներին

Տպել
Ամենաշատ