News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի կողմից պողպատի եւ ալյումինի ներկրման համար մաքսատուրքերը ԱՄՆ-ի շուկայում գների բարձրացմանը կհանգեցնեն, սակայն սովորական քաղաքացիները դա չեն նկատի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ առեւտրի նախարար Ուիլբուր Ռոսը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ես համաձայն եմ, որ պողպատի եւ ալյումինի բարձր արժեքը կարող է ամերիկյան սպառողների համար ավելի բարձր գների հանգեցնել: Սկայն դրանք աննշան կլինեն անհատների եւ ընտանիքների համար: Զանգվածային պահանջարկ ունեցող ստանդարտ ավտոմեքենաների համար ամսական վճարումները կարող են մաքսատուրքերի պատճառով չորս դոլարով աճել: Այս մասին են վկայում Առեւտրի նախարարության գնահատականները», - ասել է նախարարը:

Խոսելով այս կապակցությամբ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի միջեւ առեւտրային պատերազմի հնարավորության մասին, Ռոսը հայտարարել է, որ այդ փոփոխությունը չի հանգեցնի երկրների միջեւ առեւտրային պատերազմի:

«Արդյոք սա կհանգեցնի՞ առեւտրային պատերազմի: Չպետք է հանգեցնի: ԱՄՆ-ն միակ երկիրը չէ, որը մտավախություններ է հայտնում պողպատի եւ ալյումինի արդյունաբերություններում գերակշռող անազնիվ առեւտրի միջոցների մասին: Այնպիսի երկրները, ինչպիսիք են Չինաստանը, զգալի սուբսիդիաներ են տրամադրել իրենց ընկերություններին, իսկ  դա բացասաբար է անդրադառնում աշխարհի շուկաների վրա», - ասել է Ռոսը:

Նախարարի խոսքով, ԱՄՆ-ն փորձել է համագործակցել այլ խաղացողների հետայդ խնդիրը լուծելու համար, սակայն այնպիսի մեխանիզմներ, ինչպիսիք են Պողպատի համաշխարհային համաժողովը, չկարողացան հասնել իրենց նպատակներին, քանի որ որոշ երկրներ  չկարողացան հետեւել նույնիսկ հիմնական պայմանավորվածություններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ