News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպում է ունեցել խաղային արդյունաբերության ներկայացուցիչների, կոնգրեսականների եւ ծնողական կազմակերպությունների հետ վիդեոխաղերում բռնությունների խնդիրը քննարկելու համար, որի ժամանակ խաղերից դաժան կադրեր է ցուցադրվել, փոխանցում է The Verge–ը։

Ի թիվս այլ կադրերի՝ ներկայացվել է հատված Call of Duty: Modern Warfare 2 խաղից, որտեղ ահաբեկիչները ուղեւորների վրա կրակում են Մոսկվայի օդանավակայանում։ Բացի այդ, ցուցադրվել են կադրեր Fallout 4, The Evil Within եւ Sniper Elite 4 խաղերից։

Հանդիպման ժամանակ նախագահը հեղինակներին տարիքային սահմանափակման եւ արդյունաբերության «առողջացման» կոչ է արել։

Ավելի վաղ Թրամփը, մեկնաբանելով Փարքլենդի դպրոցի կրակահերթը, հայտարարել է երիտասարդների վրա վիդեոխաղերի վատ ազդեցության մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ