News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

13 միլիոն բնակչություն ունեցող Տյանցզին մեգապոլիսի իշխանությունները հայտարարել են կիրակի օրը օդի աղտոտվածության դեմ պայքարի արտակարգ միջոցառումներ ձեռք առնելու մասին` օդի որակի կտրուկ վատթարացման հետ կապված տագնապի նարնջագույն մակարդակի ֆոնին։ Այս մասին նշված է քաղաքապետարանի տարածած հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

Մարտի 11-ից քաղաքում  տրանսպորտային սահմանափակումներ կմտցվեն։ Սահմանափակումները կվերաբերեն նաեւ  արդյունաբերական ձեռնարկություններին, որոնք նվազագույնը 50 տոկոսով ստիպված կլինեն կրճատել վնասակար արտանետումները։ Շնչառության խնդիրներ եւ հիվանդություններ ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում դուրս գալ փողոց միայն ծայրահեղ անհրաժեշտության պարագայում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Պեկինի իշխանությունները տագնապի նարնջագույն մակարդակ էին հայտարարել՝ կապված օդի որակի կտրուկ վատթարացման հետ: Օդում գրանցվել էր աղտոտվածության բարձր մակարդակ՝ PM2.5 մասնիկների մակարդակը կազմել է խորանարդ մետրին 262 միկրոգրամ:

 2,5 միկրոնից ոչ պակաս չափով PM2.5 մասնիկները առողջությանը լուրջ սպառնալիք են ներկայացնում, դրանք օդում մառախուղի զգացողություն են առաջացնում եւ կարող են թոքեր թափանցել ու խորը նստվածք առաջացնել՝ հեղձուկի նոպաների եւ առողջական խնդիրների պատճառ դառնալով: Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից խորհուրդ տրվող անվտանգ մակարդակն է խորանարդ մետրին 25 միկրոգրամը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ