News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Բեռլինի բնակիչը եվրոպական Eurojackpot վիճակախաղով 42 մլն եվրո է շահել: Նա կռահել է 5 եւ երկու լրացուցիչ թվերը՝ այսպիսով վաստակելով առավելագույն շահումը: Այս մասին հաղորդել է Westlotto ընկերությունը՝ իր Մյունստերյան գրասենյակով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Շահողը փողերի հետեւից դեռ չի եկել: Կազմակերպիչները ոնդ որում եչն բացառում, որ հաղթողը ոչ թե մեկ մարդ է, այլ վիճակախաղի ակումբի ներկայացուցիչներ: Սա Եվրոպայի համար հազվադեպ երեւույթ չէ, երբ մի քանի մարդ միավորվում  եւ ամեն անգամ բաժնեմուծանքով տոմսեր են գնում՝ մեծացնելով հաղթելու հավանականությունը: Իսկ շահած գումարը նրանք կիսում են հավասար մասեորի:

Գերմանիայում վիճակախաղի ռեկորդը գրանցվել էր 2016-ի հոկտեմբերին: Այդ ժամանակ Բադեն-Վյուրտեմբերգ դաշնային հողի բնակիչը 90 մլն եվրո էր շահել: Դա ամենամեծ գումարն է, որը հնարավոր է հաղթել Eurojackpot-ով:

Գերմանիայի տարածքում գրանցված եւս մեկ խոշոր շահումը եղել է 2007 թվականին՝ 45.3 մլն եվրո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ