News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի ազգային-ազատագրական շարժման առաջնորդ Մահաթմա Գանդիի հազվագյուտ լուսանկարը՝ իր իսկ ինքնագրով ԱՄՆ–ի Բոստոն քաղաքի ինքնագրերի  աճուրդում վաճառվել է 41,8 հազար դոլարով, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

Լուսանկարն արվել էր 1931 թվականի սեպտեմբերին, երբ նա ժամանել էր Լոնդոն բրիտանական նախաձեռնությամբ հրավիրված կլոր սեղան համաժողովի հերթական նիստին, որտեղ քննարկվում էր հնդկական գաղութի ապագան։ Գանդին ներկայացնում էր «Հնդկաստանի ազգային կոնգրես» կուսակցությունը, նրա հետ միասին լուսանկարվել էր նաեւ հայտնի հասարակական գործիչ Մադան Մոհան Մալավիան:Լուսանկարի վրա Գանդին դրել է իր ինքնագիրը՝ «Մ Կ Գանդի» (նրա լիարժեք անունը՝ Կոհանդես Կրամչանդ Գանդի է)։

Գնորդի անունը չի նշվում, սակայն India TV–ի փոխանցմամբ՝ Գանդի ինքնագրով լուսանկարի համար մրցակցությունը բավականին բարձր է եղել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ