News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի կառավարությունը մտադիր է արագացնել վերականգնողական աշխատանքները, որպեսզի 2011 թվականի երկրաշարժի եւ ցունամիի հետեւանքով տուժածները կարողանան վերադառնալ առօրյա կյանքին, եւ ստեղծել  ցանկացած աղետի դիմագրավելու ունակ երկիր, հայտարարել է երկրի վաչապետ Սինձո Աբեն՝ ելույթ ունենալով 2011 թվականի զոհերի հիշատակի սգո արարողության ժամանակ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«7 տարի է անցել, եւ տուժած շրջաններում վերականգնողական աշխատանքներն անխուսափելիորեն առաջ են ընթանում: Մենք հույս ունենք, որ բնակելի շենքերի մոտ 90 տոկոսի վերականգնման աշխատանքները կավարտվեն այս գարնանը… Մենք կենտրոնացել ենք եւ կարագացնենք վերականգնողական աշխատանքները՝ տուժած շրջաններում կենսապայմանները բարելավելու համար»,- ընդգծել է Աբեն:

Ճապոնիայի վարչապետը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին եւ վերստին ճապոնացիներին, նաեւ արտասահմանյան երկրներին շնորհակալություն հայտնել ողբերգությունից հետո վերականգնողական աշխատանքների գործում օգնության համար:

«Աղետների դեմ պայքարը միջազգային հանրության համար ընդհանուր մարտահրավեր է: Մենք պատասխանատվություն ենք կրում, որպեսզի դաս քաղենք Արեւելյան Ճապոնիայի Մեծ երկրաշարժից… Ես խոստանում եմ, որ մենք առաջ կմղենք աղետներին դիմագրավելու ունակ ուժեղ երկրի ստեղծումը»,- շեշտել է նա:

Ճապոնիան հարգանքի տուրք է մատուցել 2011 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ