News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը


Հրապարակվել է Սամարայի թատրոնում դերասան Միխայիլ Եֆրեմովի մասնկացությամբ միջադեպի տեսագրությունը: Տեսանյութը տեղադրել է Volga News տեղական պորտալը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Տեսանյութում Եֆրեմովը վիճաբանության մեջ է մտնում հանդիսատեսի հետ եւ հայհոյանքներ է հնչեցնում: «Մենք խաղում ենք անգլիացիների դերը: Ձե՛զ համար: Սա լուրջ ակադեմիական կատակերգություն է», - ասել է հանդիսատեսներից մեկի պահվածքից վրդովված դերասանը:

Վերադառնալով աշխատանքին՝ նա հավելել է, որ մոռացել է տեքստը: Ավելի վաղ սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր պատմել են, որ Սամարայում «Օտար մի դարձիր» ներկայացումն ուշ է սկսվել Եֆրեմովի ուշանալու պատճառով: Ի վերջո, դերասանը հայտնվել է բեմի վրա, սակայն, ականատեսների պնդմամբ, նա հարբած է եղել, շփոթել է խոսքերը եւ անվայելուչ արտահայտություններ արել հանդիսատեսի հասցեին:

Սամարայի մարզի մշակույթի նախարարությունում Եֆրեմովի վարքը «զայրացուցիչ» են անվանել: «Սովրեմեննիկ»-ի ղեկավարությունը պարզում է միջադեպի հանգամանքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ