News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ ապօրինի վարձատրություն ստանալու  մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղակացավ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Ավագ քննիչին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ․դեկտեմբերի 12-ից զբաղեցնելով ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչի պաշտոնը, խարդախության եղանակով բնակարանների հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ իր վարույթում քննվող գործով Ռ. Հարությունյանի օգտին իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու եւ անգործություն դրսեւորելու համար, 2015թ․ հոկտեմբերի 24-ին Հյուսիսային պողոտայի 11 շենքի 18 բնակարանի զննության օրը՝ նույն շենքի բակում, ընդունել է Արտավազդ Վահրամյանի կողմից իրեն 10 000 ԱՄՆ դոլար կաշառք տալու առաջարկը:

2015թ․հոկտեմբերի 24-ից 30-ն ընկած ժամանակահատվածում ստացել է կաշառքի մի մասը՝  2000 ԱՄՆ դոլարը, որից հետո շահադիտական նպատակով չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, չի կատարել օբյեկտիվ քննություն, գործով անցնողներից ոմանց էլ չի հարցաքննել:

Լեւոն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի եւ 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Լեւոն Գրիգորյանը կալանավորված է: Գործն ուղարկվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ